Կաղամբով համեղ աղցան. Այս հյութեղ աղցանը կարելի է պատրաստել տարվա ցանկացած եղանակին

Կաղամբով համեղ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կաղամբով համեղ աղցանը ցանկացած առիթի հարմար խորտիկ է: Նման բանջարեղենային ուտեստն ինքնին հաճույք է:

Արագ, պարզ, էժան՝ այն է, ինչ ձեզ հարկավոր է: Դուք անդադար կուզենաք ուտել այս խրթխրթան կաղամբով աղցանը և դա շատ բնական է, քանի որ համի այս փունջն աննկարագրելի է:

Ցանկության դեպքում կարող եք պատրաստել աղցանն առանց ճակնդեղի, բայց չմոռանանք, որ այն տալիս է գեղեցիկ գույն և իհարկե, վիտամիններ:

Կաղամբով համեղ աղցան

Կաղամբով համեղ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_սպիտակ կաղամբ

_2 գազար

_2 հատ սոխ

_1 թարմ բազուկ (միջին չափի)

_5 ճաշի գդալ շաքար

_7 ճաշի գդալ խնձորի քացախ

_10 ճաշի գդալ բուսական յուղ

_աղ

Կաղամբով համեղ աղցան

Կաղամբով համեղ աղցան. Պատրաստման եղանակը

_Կտրատել կաղամբը: Դրանից հետո մի փոքր տրորել ձեռքերով և աղ անել: Աղը փոքր մասերով ավելացնել, որպեսզի չչարաշահեք այն:

_Թարմ գազարն ու ճակնդեղը քերել խոշոր քերիչի վրա: Մանր կտրատել սոխը:

_Քերած գազարը, ճակնդեղը և սոխը լցնել կաղամբով տարայի մեջ: Ամեն ինչ լավ խառնել: Ես դա սովորաբար ձեռքերով եմ անում, որ ևս մի քիչ տրորվի ու հյութերը դուրս տան:

_Կաղամբին ավելացնել շաքարը: Աղցանը չպետք է աղի լինի:

_Բանջարեղենային աղցանը համեմել բուսական յուղով և քացախով: Կրկին խառնել ամբողջը:

_Աղցանը թողնել սենյակային ջերմաստիճանում 2 ժամ: Դրանից հետո կարելի է մատուցել:

Կաղամբով համեղ աղցան

Կաղամբով համեղ աղցանը պատրաստ է: Այն կարելի է պահել սառնարանում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Թարմ աղցան

Խնդրում ենք Գնահատեք