Կարամելային կարկանդակ. Իսպանական Կարմելիտաս, սա համերի իրական պայթյուն է

Կարամելային կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կարամելային կարկանդակում ամեն ինչ միանգամից կգտնեք: Նախ` փխրուն վարսակի ալյուրով անուշաբույր շերտեր: Երկրորդ, համեղ կարամելի շերտ շոկոլադով և ընկույզով: Հիանալի է, սա անչափ համեղ է:

Այս հյուրասիրությունը պատրաստելը բավական պարզ է: Առաջին հերթին, պետք է պատրաստել քաղցր կարամելի սոուս: Այնուհետև պատրաստել փխրուն փշրանքները լցոնի համար: Արդյունքում ստանում ենք յուրահատուկ 3-շերտանոց աղանդեր, որը կարելի է վստահ մատուցել տոնական սեղանին:

Կարամելային կարկանդակ

Կարամելային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցորենի ալյուր 360 գ

_Վարսակի փաթիլներ 160 գ

_Շագանակագույն շաքար 225 գ

_Կարագ 330 գ

_Սև շոկոլադ 80 գ

_Ընկույզ 80 գ

_Սոդա 1 թեյի գդալ

_Շաքար 180 գ

_Ջուր 50 մլ

_Սերուցք 150 մլ

_Աղ 1.25 թեյի գդալ

Կարամելային կարկանդակ

Կարամելային կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Կարամելային սոուսի համար սովորական շաքարավազն ու ջուրը խառնել հաստ հատակով կաթսայում և դնել մանր կրակի վրա: Ուժեղացնել կրակը, երբ շաքարը լուծարվել է: Այնուհետև եփել ևս 5 րոպե մինչև սաթի գույնի դառնա:

_Հեռացնել օշարակը կրակից և զգուշորեն լցնել սերուցքը դրա մեջ: Ավելացնել 50 գ կարագ, աղ և խառնել ամեն ինչ խառնիչով:

_Ջեռոցի տապակը (22×30 սմ) ծածկել մագաղաթյա թղթով: 320 գ ալյուրը խառնեք շագանակագույն շաքարի, վարսակի ալյուրի, սոդայի հետ, 0.25 թեյի գդալ աղ և մնացած փափկեցված կարագը: Խմորը պետք է լինի փխրուն, բաժանել 2 մասի:

_Փշրանքների կեսը լցնել ձևամանի մեջ և հարթեցնել շերտը: 10 րոպե պահել ջեռոցում 170 աստիճանի վրա:

_Կարամելի սոուսին ավելացնել 40 գ ալյուր: Մանրացնել շոկոլադը և մանր կտրատել ընկույզը: Կարող եք փորձարկել և մի քանի չոր մրգեր ավելացնել ընկույզներին: Պատրաստի տորթի վրա ցանել ընկույզը և շոկոլադը, ապա վրան լցնել կարամելային սոուսը:

_Ավելացնել մնացած փշրանքները և հարթեցնել շերտը: Թխել ևս 15-20 րոպե 170 աստիճանի վրա:

_Սառեցնել աղանդերը ամենաքիչը 1 ժամ:

Կարամելային կարկանդակ

Կարամելային կարկանդակը պատրաստ է: Կարող եք մատուցել:

Բարի ախորժակ!

Խնդրում ենք Գնահատեք