Կարտոֆիլի գնդիկներ խմորով. Արագ ու հետաքրքիր պատրաստման եղանակով անչափ համեղ ընթրիք

Կարտոֆիլի գնդիկներ խմորով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլի գնդիկներ խմորով. Արագ պատրաստվող ընթրիք

Անկախ նրանից, թե ինչ ճաշատեսակներ են հյուրասիրում իրենց  ընտանիքին տնային տնտեսուհիները, այնուամենայնիվ ցանկալի տարբերակը տապակած կարտոֆիլն է: Միևնույն ժամանակ, դրա պատրաստման շատ տարբերակներ կան:

Տապակման ժամանակ տանտիրուհիները սունկ, հավի կրծքամիս համեմունքներ բուլղարական պղպեղ և այլն են ավելացնում: Այնուամենայնիվ, կան նաև տապակման շատ եղանակներ: Ահա հետաքրքիրներից մեկը:

Կարտոֆիլի գնդիկներ խմորով
Կարտոֆիլի գնդիկներ խմորով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1,5 կգ

_Ձու 2 հատ

_Թթվասեր 1,5 ճաշի գդալ

_Ցորենի ալյուր 1.5 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Կարմիր պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ

_Սամիթ 10 գ

_Արևածաղկի ձեթ ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլի գնդիկներ խմորով

Կարտոֆիլի գնդիկներ խմորով

Կարտոֆիլի գնդիկներ խմորով. Պատրաստման եղանակը

_Մաքրել կարտոֆիլները, լվանալ հոսող ջրի տակ և եփել աղ արած ջրի մեջ այնքան, որ փափկի:

_Այդ ընթացքում խորը ամանի մեջ ձվերը խառնել թթվասերի հետ:

_Այս խառնուրդին ավելացնել աղ և պղպեղ, մանր կտրատած սամիթ: Ամբողջը խառնել պատառաքաղով, ավելացնել ալյուրը:

_Խմորը պիտի լինի թանձր թթվասերի խտության: Տապակի մեջ տաքացնել բավարար յուղ, խաշած ու մի փոքր սառեցրած կարտոֆիլը թաթախել խմորի մեջ, և հերթով դնել թավայի մեջ:

_Տապակելիս կարտոֆիլը կողքից պատառաքաղով շրջել: Դրա վրա պետք է ոսկե կեղև առաջանա:

Պատրաստի ուտեստը դնել մատուցման ափսեի վրա, մատուցել տաք վիճակում:

Կարտոֆիլի գնդիկներ խմորով

Կարտոֆիլի ներսը փափուկ և քնքուշ է, իսկ դրսից` համեղ փխրուն կեղև: Բաղադրատոմսը պարզ է, բայց արժանի է տեղ գրավելու ձեր խոհարարական գրքում:

Կարտոֆիլի գնդիկները խմորով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք