Կարտոֆիլով ձողիկներ չիպսերի փոխարեն. Փխրուն ձողիկներ, որոնք շատ համեղ են

Կարտոֆիլով ձողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով ձողիկներ չիպսերի փոխարեն պատրաստեք երեխաների համար, և ոչ միայն )

երբ տանը շատ կարտոֆիլ կա և չգիտեք, թե ինչ անել դրանց հետ, այս բաղադրատոմսը ձեզ համար իսկական պարգև կլինի: Կարող եք պատրաստել փխրուն կարտոֆիլի ձողիկներ, որոնք շատ ավելի համեղ են, քան սովորական չիպսերը: Կարևորն է, որ այս նախուտեստի պատրաստման ընթացքում ոչ մի տեսակ քիմիական հավելումներ չեն օգտագործվում և այն միանգամայն բնական է:

Կարտոֆիլով ձողիկներ

Կարտոֆիլով ձողիկներ չիպսերի փոխարեն. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կարտոֆիլ 750 գ

_Սև պղպեղ 2 գ

_Ուրց 2 գ

_Եգիպտացորենի օսլա 110 գ

_Աղ 8 գ

_Մաղադանոս

_Չեդեր պանիր 100 գ

_Բուսական յուղ 30 մլ

_Կարմիր պղպեղ 2 գ

_Ջուր 1 լ

Կարտոֆիլով ձողիկներ

Կարտոֆիլով ձողիկներ չիպսերի փոխարեն. Ինչպես պատրաստել

_Նախ, կարտոֆիլը մաքրել կեղևից, կտրել այն շերտերով, խաշել և տրորել մինչև պյուրե ստացվի:

_Դրանից հետո մեջը լցնել ուրց, սև պղպեղ, նուրբ թակած կանաչիներ, քերած պանիր, ամեն ինչ մանրակրկիտ խառնեք:

_Հետո ավելացնել օսլան և խմոր հունցել: Ստացված խմորից ձևավորել երշիկներ, մոտավորապես 10-15 սմ երկարությամբ:

_Պատրաստի երշիկները տեղափոխել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ձիթապտղի յուղին ավելացնել կարմիր պղպեղ, խառնել և ձողիկները յուղել այս խառնուրդով:

_Տապակը դնել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե: Եթե ջեռոց չունեք, կարող եք նաև տապակել դրանք առատ բուսական յուղի մեջ:

Կարտոֆիլով ձողիկներ

Կարտոֆիլով ձողիկները չիպսերի փոխարեն պատրաստ են: Փխրուն, խրթխրթան, բուրավետ. Ֆիլմ դիտելու համար, ավելի լավ բան դժվար է պատկերացնել, շատ համեղ է ստացվում, փորձեք և համոզվեք:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Պանրով ձողիկներ

Խնդրում ենք Գնահատեք