Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով. Շատ համեղ, պարզ ու արագ նախաճաշ

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով. Պարզ ու համեղ նախուտեստ:

Որքա՞ն համեղ կարող եք պատրաստել հասարակ բաղադրիչներով պարզ տնական տապակի մեջ: Մեր ամբողջ ընտանիքը սիրում է բլիթներ, նրբաբլիթներ, շոռակարկանդակներ, որոնք առավոտյան թեթև նախաճաշի իդեալական տարբերակ են: Վերջերս մտքովս անցավ, իսկ ինչ կլինի, եթե համատեղեմ մի քանի բաղադրատոմս:

Ես խմորիչով խմոր պատրաստեցի և սկսեցի կարտոֆիլը քերել: Այնուհետև խառնեցի բոլոր բաղադրիչները, խմորը պատրաստ լինելուց հետո սկսեցի թխել կարտոֆիլի նրբաբլիթները: Նրբաբլիթները պատրաստ էին 20 րոպեում: Իմ ընտանիքը հավանեց այս գաղափարը:

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 200 մլ

_Խմորիչ 20 գ

_Կարտոֆիլ 250 գր

_Ցորենի ալյուր 250 գ

_Շաքար 1 թեյի գդալ

_Աղ 2 թեյի գդալ

_Ձու 2 հատ

_Արևածաղկի ձեթ

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով. Պատրաստման եղանակը

_Կենդանի խմորիչը տաք կաթի մեջ լուծել շաքարով: Թող մնա մի որոշ ժամանակ:

_Կարտոֆիլը մաքրել կեղևից և մանր քերել կամ բլենդերով մանրացնել: Ավելացնել ալյուր, ձու, աղ, լուծած խմորիչը:

_Խմորը հունցել և դնել մեկ ժամ տաք տեղում: Այս ընթացքում խառնուրդը մի քանի անգամ խառնել:

_Տապակի մեջ տաքացնել բուսական յուղը և կարտոֆիլով նրբաբլիթները տապակել երկու կողմերից` մինչև կարմրի:

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Խմորիչով կարտոֆիլի նրբաբլիթները կարելի է ուտել առանձին թթվասերով կամ հացի փոխարեն մատուցել ապուրի և այլ ուտեստների հետ: Ավելի կծու համի համար խմորին ավելացնել մի քանի պճեղ սխտոր:

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Փքուն ալադիներ

Խնդրում ենք Գնահատեք