Կարտոֆիլ պորտուգալական եղանակով. Համեղ և բուրավետ ուտեստը պարզ է և տոնական միաժամանակ

Կարտոֆիլ պորտուգալական եղանակով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլ պորտուգալական եղանակով. Այս բուրավետ ու ախորժելի ուտեստը կարելի է մատուցել տոնական սեղանի ընտրացանկում: Հայտնի չէ, թե որտեղից է եկել այս անվանումը, որովհետև այս եղանակով հավանաբար պատրաստում են ամբողջ աշխարհում:

Հատկապես համեղ է ստացվում վաղահաս կարտոֆիլով, որը բարակ կեղև ունի, այս դեպքում շատ համեղ է ստացվում: Բայց այն, ինչ մենք ձմռանը պահում ենք մեր նկուղներում, նույնպես բավականին հարմար է: Հաճելի կլինի, եթե ուտեստի համար ընտրեք նույն չափի կարտոֆիլի պալարներ:

Կարտոֆիլ պորտուգալական եղանակով

Կարտոֆիլ պորտուգալական եղանակով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ — 1 կգ

_Սխտոր — 2 պճեղ

_Խնկունի — փոքր ճյուղ

_Ձիթապտղի յուղ — 5 ճաշի գդալ

_Աղը ըստ համտեսի

կարտոֆիլ

Կարտոֆիլ պորտուգալական եղանակով. Պատրաստման եղանակը

_Մաքուր լվանալ կարտոֆիլը և այն կեղևով խաշել մինչև պատրաստ լինելը:

_Ձևամանը, որի մեջ պետք է կարտոֆիլը պատրաստել, լցնել ձիթայուղը և լցնել կեղևահան արված և շերտերով կտրատած սխտորը:

_Պատրաստի կարտոֆիլը դնել սխտորի վրա և նրբորեն սեղմել դրանք գդալով, որպեսզի կարտոֆիլը ճեղքվի, բայց չտափակի:

_Կարտոֆիլի վրայից ցողել ձիթապտղի յուղով, աղ անել և ցանել խնկունի: Եթե ​ձեռքի տակ չկա թարմ խնկունու ճյուղեր, ապա կարելի է օգտագործել չոր կանաչին:

_Նախապես 180 աստիճանով տաքացված ջեռոցում դնել ձևամանը և տապակել կարտոֆիլը մինչև բաց շագանակագույն երանգ ստանալը:

կարտոֆիլ

Կարտոֆիլ պորտուգալական եղանակով արդեն պատրաստ է:

Այն շատ համեղ է, աննկարագրելի նուրբ ու փափուկ, սխտորի և խնկունի բույրով:

Բարի ախորժակ և լավ տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Մեքսիկական կարտոֆիլ

Խնդրում ենք Գնահատեք