Կիտրոնով շոռակարկանդակ. Ի՞նչը կարող է ավելի հարմար լինել, քան քնքուշ, կիտրոնով շոռակարկանդակն առանց թխման

Կիտրոնով շոռակարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կիտրոնով շոռակարկանդակը նուրբ, ցածր կալորիականությամբ աղանդեր է, որը չի վնասի ձեր կազմվածքին: Քաղցրավենիքի այս պարզ բաղադրատոմսը հաստատ կուրախացնի բոլոր նրանց, ովքեր քաղցրասեր են:

Գարնան հետ ցանկություն է առաջանում փոխել սննդակարգը: Մարմինը խնդրում է թարմ բանջարեղեն և կանաչիներ: Այնպես որ, ցանկալի է գարնանը ծանր ու բարձր կալորիականությամբ կարկանդակները փոխարինել թեթև ու դյուրամարս ինչ-որ բանով: : Դժվար չի լինի պատրաստել այս համեղ նրբագեղությունը:

Կիտրոնով շոռակարկանդակ

Կիտրոնով շոռակարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սերուցքային պանիր 450 գր

_Թխվածքաբլիթներ 170 գր

_Խտացրած կաթ 400 գ

_Կարագ 120 գր

_Վանիլի քաղվածք 0,5 թեյի գդալ

_Կիտրոնի քերուկ 3 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

Կիտրոնով շոռակարկանդակ

Կիտրոնով շոռակարկանդակ. Պատրաստման եղանակը

_Մանրացրեք թխվածքաբլիթները փշրանքների աստիճան: Հալված կարագն ավելացրեք թխվածքաբլիթների մեջ և խառնեք մինչև հարթվի:

_Թխվածքաբլիթների և կարագի զանգվածը հավասարապես տարածեք այն ձևամանի ներքևի մասում, որում դուք պիտի պատրաստեք շոռակարկանդակ:

_Ձևամանը դնել սառնարանը և այդ ընթացքում պատրաստել միջուկը:

_Հարել սենյակային ջերմաստիճանի սերուցքային պանիրը խառնիչով մինչև բաց գույնի փրփրուն զանգված ստացվի: Խտացրած կաթը դանդաղ լցնել խառելու ընթացքում:

_Առանձին ամանի մեջ խառնել կիտրոնի հյութը, կեղևի քերոուկը և վանիլի էքստրակտը, ավելացնել պանիրին:

_Լցնել պանրի զանգվածը թխվածքաբլիթի շերտի վրա, շոռակարկանդակը թողնել սառնարանում ամբողջ գիշեր:

Կիտրոնով շոռակարկանդակ

Մատուցելուց առաջ աղանդերը կարելի է զարդարել կակաոյի փոշիով, կիտրոնի կտորներով կամ շոկոլադով, մի խոսքով՝ ինչպես ձեր սիրտը կկամենա: Այս բաղադրատոմսի համաձայն շոռակարկանդակն ունի հաճելի հյուսվածք և մի փոքր թթվաշություն:

Եթե ​​սիրում եք ցիտրուսային համեր, կարող եք ավելի շատ ավելացնել աղանդերին: Հյուրասիրեք ձեր սիրելիներին այս համեղությամբ և մի մոռացեք բաղադրատոմսով կիսվել ձեր ընկերների հետ:

Կիտրոնով շոռակարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Գազարով համեղ տորթ

Խնդրում ենք Գնահատեք