Կոլոլակ սոուսով. Մատուցեք սպագետտիով և բոլորը գոհ կմնան

Կոլոլակ սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կոլոլակ սոուսով. Լոլիկի սոուսով կոլոլակները այնքան անուշահոտ են, որ տան անդամների համար դժվար կլինի դիմադրել և չգալ  խոհանոց, որպեսզի ընթրիքից առաջ մի կտոր փորձեն:

Այս ուտեստը պատկանում է իտալական խոհանոցին, որը մատուցվում է սպագետտիով. Կծու տոմատի սոուսը և պարմեզանը հիանալի կերպով լրացնում են կոլոլակները: Ճաշատեսակի ազգային պատկանելիությունը կընդգծվի ռեհանի և մաղադանոսի շնորհիվ:

Կոլոլակ սոուսով

Կոլոլակ սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս աղացած 250 գ

_Աղացած տավարի միս 250 գ

_Ձու 1 հատ

_Չորահացի փշուրներ 0,5 բաժակ

_Պարմեզան 0,5 բաժակ

_Կաթ 3 ճաշի գդալ

_Ձիթապտղի յուղ 0,25 բաժակ

_Սխտոր 4 պճեղ

_Լոլիկ 350 գ

_Սոխ 1 հատ

_Մաղադանոս 1 փունջ

_Շաքար 0.5 ճաշի գդալ

_Ռեհան՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Կոլոլակ սոուսով

Կոլոլակ սոուսով. Պատրաստման եղանակը

_Մի մեծ ամանի մեջ խառնել երկու տեսակ աղացած միսը, ավելացնել չորահացը, քերած պարմեզանը, ձուն, կաթը, մանրացնել և ավելացնել մաղադանոսի քառորդ փունջ, համեմել աղով և պղպեղով: Աղացած մսի խառնուրդը 20 րոպե դնել սառնարանում:

_Ձեռքերը ջրի կամ կաթի մեջ թաթախելով ընկույզի չափ կոլոլակները պատրաստել: Դնել դրանք յուղաթղթի վրա:

_Կոլոլակները տապակել խորը թավայի մեջ ձիթապտղի յուղով բոլոր կողմերից մինչև ոսկե դարչնագույնը: Լցնել կաթսայի մեջ:

_Նույն թավայի մեջ տապակել մանր կտրատած սոխը և ճզմած սխտորը մինչև թափանցիկ դառնա: Ավելացնել կտրատած լոլիկ, ավելացնել մանր կտրատած կես փունջ մաղադանոս, շաքար, աղ և պղպեղ: Լավ խառնել և շոգեխաշել 20 րոպե:

_Կոլոլակները վերադարձնել թավայի մեջ, խառնել և շոգեխաշել կես ժամ փակ կափարիչով, զարդարել մնացած մաղադանոսով և մանր կտրատած ռեհանով:

Կոլոլակ սոուսով

Կոլոլակը սոուսով՝ ընթրիքի համար, պատրաստ է: Այն հաջողությամբ կհամալրվի թարմ լոլիկի աղցանով: Կծու համը, հաճելի բույրը և լոլիկի թթվաշությունը այս ուտեստը կդարձնեն ձեր նախընտրածներից մեկը:

Բարի  ախորժակ

Տեսանյութ

Կոլոլակով փլավ

Խնդրում ենք Գնահատեք