Կոկոսով կարկանդակ. Իրական համի հրաշք

կոկոսով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կոկոսով կարկանդակ. Այս բաղադրատոմսը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր սիրում են կոկոսը, իսկական երկնային հրճվանք:

Ձեզ հարկավոր կլինեն շատ մատչելի մթերքներ, բացի այդ, կարկանդակը չափազանց հեշտ է պատրաստել, և այս անպատմելի համեղ է: Կարկանդակն այնքան նուրբ է, որ ձեզ հարկավոր չէ նույնիսկ այն կծել, պարզապես մոտեցնել շրթունքներին և պատառը արդեն հալվում է … Իսկական համեղ հրաշք:

Իսկ ի՞նչ բույր է տարածվում բնակարանով մեկ… Տունը դառնում է իսկական կոկոսի դրախտ: Նման կարկանդակն իր համով կգերազանցի ցանկացած խանութում վաճառվող տորթ: Փորձել, դուք չեք զղջա:

կոկոսով կարկանդակ

Կոկոսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Մածուն 1 բաժակ

_Շաքար 3/4 բաժակ

_Փխրեցուցիչ 10 գր

_Ալյուր 1,5 բաժակ

Լցոն

_Շաքար 3/4 բաժակ

_Կոկոսի փաթիլներ 100 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Սերուցք 20% — 1 բաժակ

կոկոսով կարկանդակ

Կոկոսով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Խմորը պատրաստելու համար ամանի մեջ կոտրել ձուն, ավելացնել շաքարը և հարել:

_Մաղել ալյուրը, խառնել խմորի փխրեցուցիչի հետ:

_Լցնել մածունը ձվի խառնուրդի մեջ, ավելացնել ալյուրը, լավ խառնել:

_Յուղել ջեռոցի ձևամանը, կարող եք այն ծածկել յուղաթղթով:

_Ձևամանի մեջ լցնել պատրաստված խմորը:

_Պատրաստել լցոնումը` կոկոսը խառնել շաքարավազի հետ և ըստ ճաշակի ավելացնել մի քիչ վանիլին:

_Խմորի ամբողջ մակերեսի վրա լցնել կոկոսի խառնուրդը:

_Ջեռոցը տաքացնել 180-200 ° C և թխել կարկանդակը 25-30 րոպե: Թխելուց 10 րոպե անց, կարկանդակը փայլաթիթեղով ծածկել, որպեսզի կանխվի կոկոսի վերին շերտի այրումը:

կոկոսով կարկանդակ

Ջեռոցից հանված կարկանդակի վրա, դեռ տաք վիճակում պետք է լցնել սերուցքը, որ լավ ներծծվի:

Կոկոսով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Պարզ թխվող համեղ տորթի մեկ այլ բաղադրատոմսի հետ ծանոթացեք ստորև.

Ելակով ՏՈՐԹ չէ, Բայց Համն Անմահական է․ Տորթ Խուճուճ եփովի կրեմով

Խնդրում ենք Գնահատեք