Հավը կարտոֆիլով և կիտրոնով. Ջեռեփուկի զարմանահրաշ բաղադրատոմս

Հավը կարտոֆիլով և կիտրոնով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր առաջարկում ենք ջեռոցում պատրաստել հավը կարտոֆիլով և կիտրոնով:

Բաղադրատոմսը բավականին պարզ է և մատչելի: Համաձայնեք, ինչու՞ անհանգստանալ ընթրիքի մասին, եթե կարելի է պատրաստել հավը կարտոֆիլով և կիտրոնով և դրանով բոլորին ուրախացնել: Ժամանակն է փորձել այս բաղադրատոմսը: Կարտոֆիլը շատ քնքուշ է, իսկ միսը հյութալի և նուրբ: Առաջարկում ենք պատրաստել հաջորդ ընթրիքի համար:

Հավը կարտոֆիլով և կիտրոնով

Հավը կարտոֆիլով և կիտրոնով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ձիթապտղի յուղ 0.25 բաժակ

_Կիտրոնի կեղևի քերուկ 2 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 3 ճաշի գդալ

_Սխտոր 4 պճեղ

_Օրեգանո, 0.5 ճաշի գդալ

_Խնկունի 0.25 ճաշի գդալ

_Ուրց 0.2 ճաշի գդալ

_Պապրիկա 0,5 թեյի գդալ

_Կծու պղպեղի փաթիլներ 0.25 թեյի գդալ

_Հավի ազդրեր 1.5 կգ

_Կարտոֆիլ 200 գ

_Սոխ 1 հատ

_Կիտրոն 1 հատ

_Մաղադանոս ըստ ճաշակի

Հավը կարտոֆիլով և կիտրոնով

Հավը կարտոֆիլով և կիտրոնով. Պատրաստման եղանակը

_Նախ, ջեռոցը տաքացնել 200 աստիճանի: Ծածկել ուղղանկյուն ջեռոցի տապակը մագաղաթով:

_Մի ամանի մեջ խառնել ձիթայուղը կիտրոնի հյութի և կեղևի քերուկի հետ: Դրանց վրա ավելացնել բոլոր համեմունքները և մանրացված սխտորը:

_Լվանալ հավի ազդրերը, չորացնել թղթի սրբիչով և տեղադրել ամանի մեջ: Լցնել դրանց վրա պատրաստված խառնուրդը:

_Հավը սոուսով խառնել, ստուգել աղի և պղպեքի համեմվածության աստիճանը: Դուք կարող եք ավելացնել չիլի փաթիլներ` ցանկութան դեպքում, բայց սովորական սև պղպեղը (աղացած) նույնպես հարմար է:

_Մաքրել կարտոֆիլն ու սոխը, կտրել միջին կտորներով: Շարել դրանք մագաղաթի վրա: Դրանց վրա սոուսով թաթախված հավի ազդրերը դնել: Լցնել բաղադրիչների վրա սոուսը:

_Ծածկել տապակը փայլաթիթեղով, եփել վերը նշված ջերմաստիճանում 40 րոպե, այնուհետև հեռացնել փայլաթիթեղը, խառնել բաղադրիչները, ավելացնել կտրտած կիտրոնը:

_Այս վիճակում եփեք ուտեստը ևս 25-30 րոպե: Երբ հայտնվում է ոսկե կեղևը, հանել հավը ջեռոցից: Թող այն մնա 10 րոպե մատուցելուց առաջ: Վրան ցանել մանրացված մաղադանոս:

Հավը կարտոֆիլով և կիտրոնով

Հավը կարտոֆիլով և կիտրոնով պատրաստ է:

Բարի ախորժակ!

Կարտոֆիլով և հավի մսով ջեռեփուկի այս տարբերակը նույնպես փորձեք.

Խնդրում ենք Գնահատեք