Հավի կոտլետներ պանրով. Այնքան պարզ են պատրաստվում, որ նույնիսկ միսն աղալ պետք չէ

Հավի կոտլետներ պանրով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Նրբահամ Հավի կոտլետներ պանրով կարելի է պատրաստել տարբեր եղանակներով և՛ աղացած մսով, և՛ ուղղակի այն մանր կտրատելով: Հեշտացրեք ձեր գործը:

600-700 գ ֆիլեից կարելի է ստանալ 12-15 միջին չափի հավի կոտլետներ պանրով: Դրանք ավելի քնքուշ դարձնելու համար հարկավոր է օգտագործել ևս մի քանի բաղադրիչ՝ պանիր, մածուն և մի քիչ օսլա:

Հավի կոտլետներ պանրով

Հավի կոտլետներ պանրով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հավի ֆիլե — 600-700 գ (2 հավի կրծքամիս)

_Պանիր — 150 գ

_Սոխ — 1 գլուխ

_Սխտոր — 1 պճեղ

_Մածուն — ½ բաժակ (կարելի է փոխարինել թթվասերով կամ սերուցքով)

_Օսլա — 2 ճաշի գդալներ

_Թարմ կանաչիներ — 1 փոքր փունջ

_Աղ, պղպեղ, համեմունքներ

_Տապակելու համար բուսական յուղ

Հավի կրծքամսով Կորդոն բլյու

Հավի կոտլետներ պանրով. Ինչպես պատրաստել

_Նախ պատրաստեք միսը: Կտրել հավի կրծքամիսը բարակ շերտերով, այնուհետև կտորներով` խորանարդիկներով: Կտորները պետք է լինեն փոքր, ոչ ավելի, քան 1 × 1 սմ: Կարող եք օգտագործել խոհանոցի կոմբայն:

_Այժմ պանիրը մանրացրեք նույն չափերով, ավելացնել լցոնին: Սոխը պետք է մանր կտրատել: Սխտորը ճիշտ նույն կերպ: Վերցնել կանաչիներ, որոնք ձեզ դուր են գալիս, օրինակ, ես օգտագործում եմ մաղադանոս և սամիթ 50/50, մանր կտրատել և ավելացնել արդյունքում ստացված զանգվածին:

_Ավելացնել աղ և պղպեղ: Շատ կարևոր է աղի պահը, քանի որ պանիրը երբեմն աղի է լինում և կոտլետներին  լրացուցիչ աղիություն կտա: Լավ խառնել ամեն ինչ, ավելացնել մածուն, օսլա և փորձել հասնել համասեռ վիճակի: Օսլան որպես կապող օղակ կծառայի:

_Այժմ անհրաժեշտ է յուղը տաքացնել տապակի մեջ: Հաջորդ քայլով զգուշորեն ձեւավորել կոտլետները: Կարելի է բլիթների նման կոտլետները լցնել անմիջապես գդալից, կամ կարող եք դրանք ձեռքերով ձևավորել, կստացվեն 12-15 հավի կոտլետներ:

_Կոտլետները տապակում ենք 3-5 րոպե յուրաքանչյուր կողմից: Սկզբունքորեն, դրանք բավականաչափ արագ տապակվում են, բայց ներսի մասը լավ տապակելու համար, դրանք շատ մեծ մի արեք:

_Երբ բոլոր կոտլետները տապակվել են, կարող եք դրանք դնել ջեռոցի տապակի կամ ապակե ամանի մեջ և դնել ջեռոցում, 10 րոպե տաքացնելով 180 աստիճանով, այնպես որ նրանք, հաստատ եփվեն նաև ներսից:

Հավի կոտլետներ պանրով

Հավի կոտլետները պանրով պատրաստ են: Պատրաստի խորտիկը զարդարեք կանաչիով և բոլորին հրավիրեք սեղանի շուրջ:

Բարի ախորժակ:

Հավի կոտլետների սիրահարներին առաջարկում ենք նաև այս տարբերակները

Խնդրում ենք Գնահատեք