Հավի հյութեղ կրծքամիս. Պատրաստենք այն խոհարարական տոպրակի մեջ

Հավի հյութեղ կրծքամիս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի հյութեղ կրծքամիս պարզ եղանակով:
Եթե նախկինում չեք օգտագործել խոհարարական տոպրակ, ապա այժմ կհամոզվեք, որ շատ իզուր եք խուսափել: Ես բարձր գնահատեցի այս խոհանոցային պարագայի հարմարավետությունը, պարզությունն ու առավելությունները, երբ կարտոֆիլ թխեցի դրա մեջ բանջարեղենով:

Իրականում այս տոպրակում թխելը շատ նման է փայլաթիթեղի մեջ թխելուն, բայց ես ավելի շատ եմ սիրում տոպրակը, որովհետև դրանում օդի տեղ կա: Փորձեք եփել հավի կրծքամիսը, այն կստացվի հյութալի ու քնքուշ:

Հավի հյութեղ կրծքամիս

Հավի հյութեղ կրծքամիս. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հավի կրծքամիս — 2 հատ

_Պրովանսյան կանաչիներ — 1/2 թեյի գդալ

_Կարրի — 1/2 թեյի գդալ

_Բուսական յուղ — 2 ճաշի գդալ

_Պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

_Խոհարարական տոպրակ թխելու համար

Հավի հյութեղ կրծքամիս

Հավի հյութեղ կրծքամիս. Պատրաստման եղանակը

_Սկզբում պատրաստենք հավի սոուսը: Դա անելու համար խոր ափսեի մեջ խառնել բուսական յուղը, պրովանսական կանաչիները, կարրին, պղպեղը, աղը:

_Լվանալ կրծքամիսը և չորացնել թղթե սրբիչով:

_Միսը դնել սոուսով ամանի մեջ և թողնել մարինացվի մոտ 10 րոպե:

_Տաքացնել թավան և տապակել կրծքամսի կտորները 30 վայրկյան յուրաքանչյուր կողմում:

_Կրծքամիսը դնել տոպրակի մեջ, կապեք այն երկու կողմերից, վերևի մասում անել կտրվածքներ (տուփի վրայի ցուցումների համաձայն) և 6 րոպեով դնել այն միկրոալիքային վառարանում ամենաբարձր հզորությամբ: Կարելի է թխել ջեռոցում մոտ 25 րոպե:

Հավի հյութեղ կրծքամիս

Համոզվեք, որ այս նուրբ ուտեստը պատրաստելը շատ քիչ ջանքեր է պահանջում:

Հավի հյութեղ կրծքամիսը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի խորոված ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք