Հավի մսով նրբահամ բլիթ. Յուրօրինակ մսային ուտեստ, որը կարող է հեշտությամբ փոխարինել սովորական կոտլետներին

Հավի մսով նրբահամ բլիթ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի մսով նրբահամ բլիթի առանձնահատկությունն այն է, որ կարիք չկա միսն աղալ մսաղացով: Պարզապես մանր կտրատեք այն սուր դանակով: Բացի այդ, այս ուտեստը շատ բյուջետային է, և փոքր քանակությամբ մսից շատ կոտլետներ են ստացվում:

Բաղադրատոմսը բավական ունիվերսալ է և հարմար ցանկացած տեսակի մսի համար: Հավի բլիթներն ավելի հյութեղ դարձնելու համար ավելի լավ է նախապատվությունը տալ ազդրի մսին: Չնայած սովորական սպիտակ միսը նույնպես շատ լավն է: Մի փոքր մայոնեզը, ձուն և տապակած սոխը կոտլետները կդարձնեն շատ անուշաբույր և քնքուշ:

Հավի մսով նրբահամ բլիթ

Հավի մսով նրբահամ բլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի ազդրամիս 650 գ

_Ձու 2 հատ

_Օսլա 2 ճաշի գդալ

_Կարագ 1 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Արևածաղկի ձեթ 5 ճաշի գդալ

_Մայոնեզ 1 ճաշի գդալ

_Աղ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Հավի մսով նրբահամ բլիթ

Հավի մսով նրբահամ բլիթ. Յուրօրինակ մսային ուտեստ, որը կարող է հեշտությամբ փոխարինել սովորական կոտլետներին

Հավի մսով նրբահամ բլիթ. Պատրաստման եղանակը

_Միսը մանր կտրատել (650 գ մաքուր քաշ), համեմել աղով և պղպեղով:

_Սոխը մանր կտրատել և կարագով տապակել մինչև ոսկեգույն դառնա: Աղացած միսը խառնել տապակած սոխի և մայոնեզի հետ: Ձու ավելացնել, խառնել, ապա ավելացնել օսլա և կրկին մանրակրկիտ խառնել:

_Տաքացնել արևածաղկի ձեթը թավայի մեջ: Աղացած մսի խառնուրդը գդալով լցնել բլիթների տեսքով:

_Միսը տապակել միջին կրակի վրա 2-3 րոպե յուրաքանչյուր կողմում:

_Պատրաստի բլիթները դնել թղթե սրբիչների վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:

Հավի մսով նրբահամ բլիթ

Այս բլիթները տաք վիճակում ամենահամեղն են: Այնպես որ, միաժամանակ եփեք նաև կողմնակի ուտեստը: Դա կարող է լինել խաշած կարտոֆիլ կամ ցանկացած տեսակի շիլա:

Հավի մսով նրբահամ բլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի մսով ռուլետներ

Խնդրում ենք Գնահատեք