Հավով Աղցան․ Նոր հետաքրքիր բաղադրիչներով Բ ՈՄԲ աղցան

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր շատ յուրահատուկ հավով աղցան կպատրաստեմ, օգտագործելով նոր հետաքրքիր բաղադրիչներ։ Խոստանում եմ համեղ է լինելու։

Հավով Աղցան․ Նոր հետաքրքիր բաղադրիչներով Բ ՈՄԲ աղցան

Հավով Աղցան Բաղադրիչներ

_Հավի կրծքամիս — 1 կտոր — 400-500 գր

_Թարխուն — կես կապ

_Կաղամբ մատղաշ — 300 գր

_Թթվասեր կամ մայոնեզ — 4 ճ գդ

_Զարդարելու համար վարունգ

Հավով Աղցանի պատրաստման եղանակը

_Հավի կրծքամիսը լավ խաշենք, թել-թել անենք լավ մանրացնենք

_Կարող եք նաև հարիչով մանրացնել

_Տեղափոխենք այն աղցանամանի մեջ

Հավով Աղցան․ Նոր հետաքրքիր բաղադրիչներով Բ ՈՄԲ աղցան

_Թարմ թարխուն ենք կտրատելու

_Թարխունի միայն տերևներն ենք օգտագործելու, ցողուններից առանձնացնենք և լավ մանրացնենք

_Այն աղցանի մեջ լրիվ լուծվում է տալով շատ թարմ հաճելի համ, չանտեսեք այս բաղադրիչը

_Ավելացնենք այն հավի վրա

Հավով Աղցան․ Նոր հետաքրքիր բաղադրիչներով Բ ՈՄԲ աղցան

_Կաղամբ պետք է կտրատենք, բայց պարտադիր է, որ այն լինի թարմ մատղաշ

_Մատղաշ կաղամբը ուղղակի հալվում է աղցանի մեջ

_Մանրացնենք և ավելացնենք աղցանամանի մեջ

_Կես թեյի գդալ աղ լցնենք

_Աղցաններին հատկապես ծովի խոշոր աղ եմ լցնում

Հավով Աղցան․ Նոր հետաքրքիր բաղադրիչներով Բ ՈՄԲ աղցան

_Մի փոքր էլ խոշորահատիկ սև պղպեղ լցնենք թարմ աղացած

_Ձեռքերով լավ տրորենք, իհարկե կաղամբը թարմ է, շատ ճզմելու կարիք էլ չկա, ուղղակի այսպես խառնվում են իրար համերը

_4 գդալ թթվասեր ավելացնենք, կարող եք մայոնեզով այն փոխարինել

_Մի լավ խառնենք դնենք կողքի

_Անցնենք զարդարմանը

_Մեկ վարունգ պետք կգա մեզ միջին չափսի

_Ահա այս սարքով շերտատենք երկայնակի

_Կլոր աղցանաման վերցնենք և վարունգի շերտերը ահա այսպես շարենք շուրջբոլորով

_Աղցանը լցնենք մեջը մինչև բերան

_Վարունգի եզրերը դեպի ներս ծալենք

_Գեղեցիկ ափսեի վրա շրջենք աղցանամանը

_Դանդաղ հանենք և ստանանք ահա այսպիսի գեղեցկություն

Հավով Աղցան․ Նոր հետաքրքիր բաղադրիչներով Բ ՈՄԲ աղցան

Կենտրոնում թարխունով կամ նանայով զարդարենք, կարելի նռան հատիկներ շաղ տալ առավել գեղեցիկ և հարուստ տեսքի համար և մատուցել

Անչափ աննկարագրելի համեղ ու հեշտ աղցան է

Անպայման փորձեք

Դե ինչ, բարի ախորժակ։

Հավով աղցան Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք