Հավով և սնկով աղցան. Նուրբ ուտեստը չի զիջում հայտնի օլիվիեին և կարող եք պատվով մատուցել

Հավով և սնկով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Հավով և սնկով աղցան. Առաջարկում ենք պատրաստել հետևյալ բաղադրատոմսով համեղ ու նուրբ աղցան:

Աղցանները դուր են գալիս տնային տնտեսուհիներին, որովհետև պատրաստվում են այն մթերներից, որոնք գրեթե միշտ կարելի է գտնել սառնարանում, և քանի որ այդպես ավելի հեշտ է իմպրովիզներ անել:

Աղցանի համար խորհրդային տարիներին մեր մայրերն ու տատերը օգտվում էին ձեռքի տակ եղած գրեթե ցանկացած մթերքից` գազար, պահածոյացված լոբի, սոխ, թթու, եթե կա` միս: Տոնական սեղանները նրանք զարդարում էին պարզ ու գեղեցիկ ձևավորած աղցաններով:

Ի վերջո ժամանակները փոխվում են, բայց թեթև և դյուրամարս աղցանների պահանջը միշտ եղել է ու կլինի:

Հավով և սնկով աղցան

Հավով և սնկով աղցան. Բաղադրիչները

_Հավի կրծքամիս — 500 գր

_Մարինացված սունկ — 400 գր

_Մարինացված վարունգ — 6 հատ

_Սոխ — 200 գր

_Գազար — 200 գր

_Մայոնեզ — 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ — տապակելու համար

_Աղը ըստ համտեսի

_Աղացած սև պղպեղ ըստ համտեսի

Հավով և սնկով աղցան

Հավով և սնկով աղցան. Պատրաստման եղանակը

Աղցանը պատրաստելու համար հարկ կլինի առանձին տապակել վերը նշված բոլոր բաղադրիչները: Պատրաստման գործընթացն արագացնելու համար կարելի է միանգամից օգտագործել երկու տապակ:

_Այսպիսով, կտրատել կեղևավորված սոխը և տապակել քիչ քանակությամբ բուսական յուղով, մինչև թեթև ոսկե գույնը: Ավելորդ յուղից ազատվելու համար, ցանկալի է, տապակելուց հետո, բոլոր բաղադրիչները դնել թղթի սրբիչի վրա:

_Մանր կտրատած գազարը նույնպես տապակել բուսական յուղի մեջ:

_Այժմ մանրացված պահածոյացված սունկը լցնել տապակի մեջ, մինչև ավելորդ հեղուկը գոլորշիանա և թեթև շագանակագույն դառնան: Եթե ​​պահածոյացված սունկ չունեք, ապա կարելի է հանգիստ կերպով փոխարինել թարմ սնկով:

_Հավի միսը կտրատել փոքր կտորներով, տապակել քիչ քանակությամբ բուսական յուղով, մինչև առաջանա թեթև ոսկեգույն կեղև:

_Վերջում, տապակի մեջ լցնել, կտրտած, թթու վարունգ: Տապակել դրանք սնկի պես: Սպասել, մինչև հեղուկը գոլորշիանա, վարունգը թեթև շագանակագույն դառնա:

_Այժմ լցնել բոլոր պատրաստված մթերքները խորը ամանի մեջ, ավելացրեք մայոնեզ և աղացած սև պղպեղ:

Լավ խառնել ամեն ինչ և անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ:

Հավով և սնկով աղցանը պատրաստ է: Մնում է այն զարդարել կանաչիներով, բաժանել չափամանների մեջ և մատուցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք