Հացի պարզ բաղադրատոմս. Սա կարող եք պատրաստել առանց դժվարության

Հացի պարզ բաղադրատոմս ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հացի պարզ բաղադրատոմս. Այն իրոք շատ պարզ է, իսկ պատրաստելու համար անհրաժեշտ են ամենապարզ մթերքներ:

Հացի պարզ բաղադրատոմս

Հացի պարզ բաղադրատոմս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 200 մլ

_Տաք ջուր 200մլ

_Ալյուր 560 գր

_Շաքար 1 ճաշի գդալ

_Չոր խմորիչ 2 թեյի գդալ

_Աղ 2 թեյի գդալ

_Հալած կարագ 30 գր

Բացի այդ, հարկավոր է նաև

_Կարագ 30 գ

_Ալյուր 2 ճաշի գդալ

Հացի պարզ բաղադրատոմս

Հացի պարզ բաղադրատոմս. Պատրաստման եղանակը

_Խառնել տաք ջուրը, տաք կաթն ու հալած կարագը, խմորիչը, շաքարն ու աղը:

_Ալյուրը մաղել և լցնել խմորի մեջ, հունցել և թողնել սրբիչի տակ՝ 40 րոպե:

_Աշխատանքային մակերեսին շաղ տալ ալյուր, դնել խմորը, հունցել և բաժանել 17 մասի:

_Յուրաքանչյուրից գնդիկ կազմել:

_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և դնել գնդիկները, ծածկել սննդային թաղանթով և թողնել 15 րոպե՝ տաք տեղում:

_Ալյուր ցանել և գնդիկների վրա փոքր կտրվածքներ անել, որոնց մեջ պետք է կարագի կտորներ դնել:

_Ջեռոցը տաքացնել 190 աստիճանով և թխել 20 — 25 րոպե:

Հացի պարզ բաղադրատոմս

Իրականում նման խմորով կարելի է թխել տարբեր կարկանդակներ: Խմորը չեզոք համ ունի և հիանալի է ոչ միայն հացի, այլ նաև քաղցր կամ աղի միջուկով կարկանդակների համար:

Հետևաբար, եթե ժամանակ ունեք, փորձեք պատրաստել այս բուլկիները ձեր մտերիմների համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք