Հնդուհավի կրծքամիսը ջեռոցում. Այս բաղադրատոմսով կարելի է պատրաստել ցանկացած թռչնամիս

Հնդուհավի կրծքամիսը ջեռոցում. ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վերջերս զգալիորեն աճել է հնդուհավի մսի ժողովրդականությունը, քանի որ այժմ հայտնվել են նոր բաղադրատոմսեր, որոնցով անհրաժեշտ չէ թխել ամբողջական հնդուհավը:

Կարող եք վերցնել միայն կրծքամսի կամ ազդրեր գնել և մի հիանալի ուտեստ պատրաստել: Այս բաղադրատոմսով կպատմենք, թե ինչպես անել, որպեսզի միսը նուրբ, համեղ և հյութալի լինի:

Հնդուհավի կրծքամիսը ջեռոցում

Հնդուհավի կրծքամիսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հնդուհավի միս — 1 կգ (ազդր կամ կրծքամիս)

Մարինադի համար.

_Սոյայի սոուս — 50 մլ (3 ճաշի գդալ)

_Քրքում — 0,5 թեյի գդալ

_Կարմիր պապրիկա — 0,5 թեյի գդալ

_Կոճապղպեղ — 0,5 թեյի գդալ

_Աղացած կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Չորացրած չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի

_Մանանեխ պատրաստի — 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ — 1 ճաշի գդալ

_Սխտոր — 2 պճեղ

_Ջեռոցի տապակ

Անմիջապես վերապահում անենք, որ լավագույն արդյունքի համար լավ կլինի մարինացնել հնդուհավը նախօրոք, այսինքն ջեռոցում թխելուց առնվազն 12 ժամ առաջ:

Հնդուհավի կրծքամիսը ջեռոցում

Հնդուհավի կրծքամիսը ջեռոցում. Ինչպես պատրաստել

_Միսը լվանալ և լավ չորացնել թղթի սրբիչով: Կտրել 5-6 սմ մեծ կտորներով, լցնել ամանի մեջ, որտեղ պետք է մարինացվեն:

_Մարինադի պատրաստումը. Խառնել քրքում, պապրիկա, կոճապղպեղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և չիլի, ճզմած սխտոր և մանանեխ: Խառնուրդին ավելացնել սոյայի սոուս և բուսական յուղ:

_Ստացված զանգվածը լավ խառնել պատառաքաղով, լցնել մսով ամանի մեջ, մանրակրկիտ խառնել այնպես, որ հնդկահավի ամբողջ միսը ծածկված լինի մարինադով: Կափարիչով ծածկել ամանը և այն դնել սառնարանում մի քանի ժամ:

_Միսը հանել սառնարանից անմիջապես պատրաստելուց առաջ: Ջեռոցը նախապես տաքացնել 190 ° C ջերմաստիճանում: Մարինացված թռչնամիսը դնել տապակի մեջ և այն 40 րոպե թխել ջեռոցում:

_Պատրաստի հնդուհավի միսը հանել ջեռոցից և թողնել 10-15 րոպե մնա հանգստանալու: Վերցնել մեծ մատուցման ափսե, վրան շարել մսի կտորները, զարդարել թարմ կանաչիներով:

Հնդուհավի կրծքամիսը ջեռոցում.

Այս եղանակով պատրաստված հնդուհավի միսը համեղ է և սառը վիճակում: Այն կարող է մատուցվել կողային ուտեստով կամ աղցանով:

Հնդուհավի կրծքամիսը ջեռոցում  պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի Կրծքամսով Տապակա առանց Թավա Կեղտոտելու․ Փափուկ, Հյութեղ և Անչափ Համեղ

Խնդրում ենք Գնահատեք