Ճակնդեղով դյուրամարս ապուր. Կարող եք պատրաստել բորշչի փոխարեն

Ճակնդեղով դյուրամարս ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Բորշչի փոխարեն կարող եք պատրաստել Ճակնդեղով դյուրամարս ապուր:

Ծանր կերակուրների առատությունից հետո, լավ է, եթե պարբերաբար օրգանիզմին օգնում եք թարմանալ՝ սնվելով թեթև, բանջարեղենային ուտելիքներով: Լավ կլինի, եթե գոնե մեկ օր միայն աղցաններ ուտեք, բայց քանի որ ցուրտ եղանակին անհրաժեշտ են նաև տաք, ջրիկ ճաշեր, առաջարկում ենք պատրաստել այս հարուստ տեսքով, թեթև ու գունեղ ապուրը։

Մի անգամ հարևանուհուս տանն այս բուրավետ ուտեստը փորձեցի ու խնդրեցի բաղադրատոմսը, այժմ ինքս էլ եմ հաճախ եփում, քանի որ չեմ ուզում շատ գիրանալ։ Այս ապուրը կարելի է մատուցել թթվասերով, առատ կանաչիներով։

Դե, իսկ եթե տանը մսակերներ կան, կարող եք խոզապուխտով բուտերբրոդներ մատուցել ապուրի հետ: Թվում է, թե հենց բորշչ եք պատրաստում, բայց իրականում սա շատ յուրահատուկ ուտեստ է:

Եկեք փորձենք!

Ճակնդեղով դյուրամարս ապուր

Ճակնդեղով դյուրամարս ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ճակնդեղ 2 հատ

_Գազար 1 հատ

_Կարտոֆիլ 2 հատ

_Սոխ 1 հատ

_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

_Մաղադանոս 0,5 փունջ

_Սխտոր 2 ատամ

_Ջուր 1 լ

_Արևածաղկի ձեթ ՝ ըստ ճաշակի

Ճակնդեղով դյուրամարս ապուր

Ճակնդեղով դյուրամարս ապուր. Պատրաստման եղանակը

_Մաքրել բանջարեղենը՝ կարտոֆիլը կտրել փոքր խորանարդներով և մանրացնել սոխը:

_Գազարն ու ճակնդեղը խոշոր քերիչով քերել առանձին:

_Կաթսայի մեջ ջուր լցնել և եռացնել: Ի դեպ, ջրի փոխարեն կարող եք վերցնել հավի արգանակ:

_Դրանից հետո գազարն ու սոխը լցնել կաթսայի մեջ: Եփել մոտ 15 րոպե:

_Տաքացնել յուղը թավայի մեջ: Ճակնդեղը տապակել յուղի մեջ: 3-5 րոպե անց ավելացնել տոմատի մածուկը: Խառնել և շոգեխաշել թույլ կրակի վրա մի քանի րոպե: Կաթսայի մեջ լցնել կարտոֆիլը:

_Այնուհետև, այնտեղ լցնել փափկած շոգեխաշած ճակնդեղը: Բազուկը համեմել աղով և պղպեղով, ճզմել սխտորը, ավելացնել դափնու տերևները և մանրացված մաղադանոսը:

_Խառնել բաղադրիչները, ապուրը հասցնել եռման: Անջատել կրակը մեկ րոպե անց:

_Ճակնդեղով ապուրը թողնել փակ կափարիչի տակ 10 րոպե, այնուհետև լցնել ամանների մեջ:

Ճակնդեղով դյուրամարս ապուր

Ամենագունեղ լանչը, համաձայն չե՞ք: Բայց հակառակ սպասումներին, ուտեստը բավականին հագեցնող է ստացվել:

Ճակնդեղով դյուրամարս ապուրը պատրաստ է։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ձավարով համեղ սպաս

Խնդրում ենք Գնահատեք