Մակարոնով արագ փլավ. Երբ բոլորովին ժամանակ չկա որևէ բան պատրաստելու

Մակարոնով արագ փլավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մակարոնով արագ փլավ. Բաղադրատոմսն իսկապես պարզ է, բայց մթերքների համադրությունը շատ հաջող է: Որպեսզի բանջարեղենով շոգեխաշած մակարոնեղենը չփշրվի, լավ կլինի օգտագործեք կոշտ տեսակի ցորենից պատրաստվողները:

Այդ մակարոնեղենը չի գիրացնում, այնպես որ, ճաշատեսակը կլինի ավելի առողջ և ախորժելի: Լոլիկը կարող է փոխարինվել լոլիկի հյութով, որպես սոուսի փոխարինող: Իսկ վերջում այն կարող եք սրբել հացով:

Մակարոնով արագ փլավ

Մակարոնով արագ փլավ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մակարոնեղեն 500 գ

_Սոխ 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Մաղադանոս 1 փունջ

_Ջուր 2 բաժակ

_Աղ 1 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 1 պտղունց

Մակարոնով արագ փլավ

Մակարոնով արագ փլավ

Մակարոնով արագ փլավ. Պատրաստման եղանակը

_Լոլիկների վրա լցնել եռացած ջուր և կեղևազերծել: Այնուհետև կտրել փոքր խորանարդներով: Նույն կերպ մանրացնել մաքրված սոխը և սխտորը:

_Տապակել բանջարեղենը տաք բուսական յուղի մեջ:

_Բանջարեղենին ավելացնել մակարոն, աղ ու պղպեղ անել: Խառնել և լցնել մի բաժակ եռման ջուր:

_Ծածկել և եփել 10 րոպե: Այս ընթացքում ջուրը պետք է գոլորշիանա:

_Էլի ավելացնել եռման ջուր և եփել 7-10 րոպե: Ուշադիր եղեք, որ մակարոնեղենը չափազանց շատ չեփվի:

Մակարոնեղենի վրա ցանել կտրատած մաղադանոս, խառնել և մատուցել:

Մակարոնով արագ փլավ

Ես սիրում եմ նաև շոգեխաշած մակարոնեղենի վրա շաղ տալ քերած պանիր: Դա մակարոնեղենն ավելի համեղ և շատ ավելի հագեցնող է դարձնում: Կարող եք կողմնակի ուտեստին ավելացնել մի կտոր միս և թարմ բանջարեղենի աղցան:

Մակարոնով արագ փլավը պատրաստ է: Համեցեք սեղանի մոտ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Վերմիշելով փլավ

Խնդրում ենք Գնահատեք