Մեկ անգամ համտեսելով Մանդարինի լիկյոր, դուք անպայման կցանկանաք կրկնել այն:
Մանդարինը Նոր տարվա հոտ ունի, բայց այն այս լիկյորի շնորհիվ այն երկար ժամանակ կարող եք վայելել հաճելի, բուրավետ ու թեթև ըմպելիքի շնորհիվ։
Այս լիկյորը հիանալի ալկոհոլային ըմպելիք է կանանց համար: Անուշահոտ, թեթև և համեղ: Եվ ես շատ հաճախ այս լիկյորն օգտագործում եմ նաև տորթերի շերտերը թրջելու համար:
Այնպես որ, անպայման պատրաստեք և նրբազգաց կանանց հաճույք պատճառեք, այս եթերային ոգելից խմիչքով, որը թեթևակի արբեցնում է։
Մանդարինի լիկյոր. Անհրաժեշտ բաղադրիչները
_մանդարին 1,5 կգ
_շաքար 200 գրամ
_օղի 1 լիտր
_կիտրոն 0,5 հատ
_վանիլային փայտ 0,5 հատ
Մանդարինի լիկյոր. Պատրաստման եղանակը
_Մանդարինները մաքրեք կեղևից: Բայց բոլորը դեն չնետեք, քանի որ մեզ պետք կգա 3 մանդարինի կեղև:
_Մանդարինից քամել հյութը, ավելացնել շաքարավազը, մեր կեղևը, կես կիտրոնի հյութը, վանիլինը (կարող եք ավելացնել էսենցիան):
_Լցնել այս ամենի վրա օղի, ծածկել և թող խառնուրդը մնա թրմվելու ողջ գիշեր:
_Կարող եք թողնել մի քանի օր, եթե մոտ օրերս հյուրեր չեք սպասում, նայեք ձեր հարմարությանը:
_Պահել մութ տեղում 2-4 շաբաթ: 14 օր անց մանդարինով լիկյորն արդեն բավականին համեղ է, բայց եթե այն մեկ ամիս թրմվի, ստացվում է ընդհանուր առմամբ անթերի, նուրբ վայելք:
_Դրանից հետո քամել, հեռացնել կեղևը և խմիչքը լցնել շշերի մեջ:
Այսքանը:
Հիշեք, չնայած խմիչքը համեղ է, հիշեք, որ ալկոհոլի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա:
Մանդարինի լիկյորը պատրաստ է:
Բարով համտեսեք:
Տեսանյութ
Ժելե՝ ցիտրուսներով և կոմպոտով