Մսով կարկանդակ Թռչնի բույն. Շերտավոր խմորով և մսով նրբագեղ հյուրասիրություն

Մսով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շերտավոր խմորով Մսով կարկանդակը տնային պայմաններում պատրաստվող լավագույն կերակուրներից են:

Ավելին, այս ուտեստը պատրաստելիս կարող եք օգնության կանչել ձեր բալիկներին: Պատրաստման հետաքրքիր և պարզ գործը հետաքրքիր կլինի ձեր փոքրիկ օգնականների համար: Նրանք ուրախությամբ կզբաղվեն ճկուն խմորի հետ, իսկ հետո նույն ոգևորությամբ կուտեն իրենց իսկ պատրաստած թռչնի բույները:

Հյութալի աղացած մսով և բանջարեղենով լցոնած շերտավոր խմորով ուտեստը կարող է հիանալի նախաճաշ լինել: Եթե մտածում եք ձեր կազմվածքի մասին, ապա երեկոյան մի կերեք այս ուտեստը:

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ Թռչնի բույն. Բաղադրիչները

_Ցորենի ալյուր 700 գ

_Ջուր 500 մլ

_Խմորիչ 7 գ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Արևածաղկի ձեթ 50 մլ

_Կարագ 100 գ

_Աղացած խոզի միս 150 գ

_Աղացած տավարի միս 150 գ

_Սոխ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Լոլիկ 1 հատ

_Չաման 0,5 թեյի գդալ

_Աղ 2 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) համտեսել

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ Թռչնի բույն. Պատրաստման եղանակը

_Խորը ամանի մեջ խառնել մաղած ալյուրը, խմորիչը, շաքարը և 1 թեյի գդալ աղը: Ավելացնել ջուր և խմոր հունցել: Այն չպետք է լինի խիտ և մի փոքր կպչի ձեռքերին:

_Քիչ քանակությամբ արևածաղկի ձեթը քսել ամանի վրա, մի փոքր հունցել խմորը և գունդ անելով դնել մեջը, ծածկեք թաղանթով և թող 60 րոպե մնա:

_Բանջարեղենը կտրատել փոքր խորանարդներով:

_Սոխին խառնել աղը, ավելացնել աղացած միս, լոլիկ, բուլղարական պղպեղ, չաման և աղացած պղպեղ: Լավ խառնել:

_Մեծ տափակ ափսեն առատորեն յուղել արևածաղկի ձեթով: Խմորը բաժանել 10-12 կտորների և շարել վրան: Քսել յուղը նաև աշխատանքային մակերեսի վրա: Վրան դնել մի կտոր խմոր և սկսեք ձգել ձեռքերով: Խմորի վրա խոզանակով թեթևակի քսել հալված կարագ:

_Զգուշորեն հավաքել խմորը մատներով` ծալծլելու նման, ոլորել պարուրաձև և դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Կրկնել գործընթացը խմորի մնացած մասի հետ, թող մնա 15 րոպե, ապա լցնել յուրաքանչյուր խմորի օղակի մեջ լցոններ: Թող մնա մի փոքր:

_Ջեռոցը նախապես տաքացնել 180 աստիճան և թխել ուտեստը 45 րոպե:

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ

Անպայման փորձեք այս հիանալի ուտեստը:

Մսով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Շերտավոր Խմոր․ Ընտիր, Չստացվելու ոչ մի Տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք