Մսով ռուլետներ ջեռոցում. Հետաքրքիր բաղադրատոմս, նույնիսկ սկսնակ խոհարարը հեշտությամբ կպատրաստի

Մսով ռուլետներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսով ռուլետներ ջեռոցում. Բաղադրատոմսը հատուկ նրանց համար է, ովքեր պատրաստվում են հաճելի խնջույքի: Լցոնված մսով գլանիկներն ամենաարագ ուտեստը չեն, բայց պատրաստելու մեջ բարդ բան չկա: Կտրել և ծեծել միսը, դնել միջուկը և փաթաթել, այնուհետև մնում է ջեռոցում թխվելուն սպասել:

Համի ցանկալի ուղղությունը սահմանելու համար որպես միջուկ ընտրել ենք դասական պրոշուտոյի (իտալական վետչինա) և կոշտ պանրի համադրություն: Ռեհանը, մաղադանոսը և սխտորը կտան բնորոշ բույր:

Մսով ռուլետներ ջեռոցում

Մսով ռուլետներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սխտոր 3-4 պճեղ

_Սոխ շալոտ 1 հատ

_Մաղադանոս` ըստ ճաշակի

_Ռեհան` ըստ ճաշակի

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Տավարի թիակի միս 700 գ

_Պրուշուտո 100 գ

_Կոշտ պանիր 150 գ

_Աղ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Մսով ռուլետներ ջեռոցում

Մսով ռուլետներ ջեռոցում

Մսով ռուլետներ ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Մանր կտրատել շալոտ սոխը, սխտորը ճզմել մամլիչով: Մի փոքր ամանի մեջ խառնել սխտորը, սոխը, ձիթապտղի յուղը, մի պտղունց աղ, պղպեղ և բոլոր մանրացված կանաչիները:

_Միսը կտրել երկայնքով, բացել և  սննդային թաղանթով ծածկած՝ մի փոքր ծեծել, միատարր շերտ ստանալու համար:

_Քսել դրա վրա սխտորի պատրաստված խառնուրդը: Կտրել պրոշուտոն կտորներով, դնել մսի վրա, դրա վրա դնել պանրի բարակ շերտերը:

_Ոլորել  ռուլետը, փաթաթել թելով՝ սկսել մի եզրից, այնուհետև մի քանի սանտիմետր հետո կրկին և այլն, մինչև գլանի վերջը:

_Սուր դանակի օգնությամբ կտրել ռուլետը թելերի միջև հատվածներում:

_Տապակել, կարմրացնել ռուլետները երկու կողմից: Դրանից հետո թավան ծածկել փայլաթիթեղով (եթե այն հարմար չէ թխելու համար, ռուլետները տեղափոխել հրակայուն ամանի մեջ) և 15 րոպեով դնել այն 190 աստիճան տաքացրած ջեռոց:

Մսի ռուլետներր ջեռոցում

Մատուցելուց առաջ հեռացնել թելերը և զարդարել կանաչիներով:
Տաք նախուտեստը մատուցեք ցանկացած կողմնակի ուտեստի հետ: Կատարյալ է իտալական մակարոնեղենը հագեցնող աղցանով:

Մսով ռուլետները ջեռոցում պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ լցոնած ձկով

Խնդրում ենք Գնահատեք