Շամպինիոններով վարունգ. Բոլորովին նոր և օրիգինալ բաղադրատոմս

Շամպինիոններով վարունգ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել ձմռան համար թթվեցրած շամպինիոններով վարունգի բաղադրատոմս: Պահածոն շատ յուրահատուկ և զարմանալիորեն հետաքրքիր համ ունի:

Խորհուրդ ենք տալիս փորձել: Արդեն մի քանի տարի է այս կերպ փորձարկում ենք, և ամեն անգամ, բոլորն, ովքեր փորձում են, անպայման խնդրում են բաղադրատոմսը: Պատրաստեք, հաճույք պատճառեք ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին:

Շամպինիոններով վարունգ

Շամպինիոններով վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_1.8-2 կգ շամպինիոն

_փոքր վարունգներ

_բանկաներ

_սխտոր, դափնու տերև, պղպեղ

Շամպինիոններով վարունգ

Աղաջրի համար.

_ջուր 7 բաժակ

_շաքար 1 բաժակ

_քացախ 9% 1 բաժակ

_խոշոր աղ  2 ճաշի գդալ

Արդյունք 1 լիտրանոց 5 բանկա

Շամպինիոններով վարունգ

Շամպինիոններով վարունգ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լվանալ շամպինիոնները և 2 րոպե եռացնել ջրի մեջ: Այս բաղադրատոմսի համար լավագույնն է ընտրել փոքր վարունգներ:

_Բանկաները ստերիլիզացնել ցանկացած ձեզ համար հարմար եղանակով:

_Վարունգներն ու սնկերը բանկայի մեջ լցնել, աղաջուրը դնել եռման: Եռալուց հետո ջրին քացախ ավելացնել, անհրաժեշտ է, որ ջրի մեջ շաքարավազը և աղը լուծվեն: Այնուհետև անմիջապես անջատել կրակը:

_Բանկաների վրա ավելացնել նաև սխտոր, պղպեղ և դափնու տերևներ:

_Լցնել բանկաները աղաջրով և ստերիլիզացնել 15 րոպե (բանկաների ծավալը 1 լիտր է):

_Ստերիլիզացման համար սրբիչ դնել մեծ կաթսայի տակ, և ջուր լցնել, հասցնել մոտավորապես նույն ջերմաստիճանի, ինչ որ բանկաների ջրի ջերմաստիճանը և հասնի բանկաների ուսերին:

_15 րոպե ջրի մեջ եռալուց հետո զգուշորեն հանել բանկաները և փակել կափարիչներով (որոնք նախ պետք է գցել եռացրած ջրի մեջ և մի քանի րոպե եռացնել):

_Շրջել բանկաները գլխիվայր և թող սառչեն: Ապա դրեք այն պահեստավորման համար:

Շամպինիոններով վարունգ

Շամպինիոններով վարունգը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Բրոկոլի Ենք Թթու Դնում — Անհավանական Համեղ Թթու

Խնդրում ենք Գնահատեք