Շոկոլադե շտրուդել. Այս բաղադրատոմսը ձեզ հաճելիորեն կզարմացնի

շոկոլադե շտրուդել ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադե շտրուդել. Այս նրբության պատմությունը սկսվել է դեռ 15-րդ դարում: Ո՞վ կմտածեր, որ շատերիս սիրած աղանդերն ավելի քան 5 դար է հաճույք պատճառում մարդկանց:

Եվ չնայած առաջին գրանցված շտրուդելի բաղադրատոմսը կարելի է անվանել իսկապես հին, ուտեստը դեռևս շատ տարածված է աշխարհում:

Այս դեսերտի բազմաթիվ բաղադրատոմսեր կան`տարբեր լցոններով: Այս անգամ մենք ուզում ենք ձեզ առաջարկել տանձով շոկոլադե շտրուդելի բաղադրատոմս: Իհարկե, ցանկության դեպքում, կարելի է տանձի փոխարեն վերցնել խնձոր:

շոկոլադե շտրուդել

Շոկոլադե շտրուդել. Բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 220 գ

_Կակաոյի փոշի 40 գ

_Ջուր 110 մլ

_Աղ 1 պտղունց

_Ձու 1 հատ

_Կարագ 150 գ

_Տանձ 6 հատ

_Շագանակագույն շաքար 150 գ

_Նուշի փաթիլներ` ըստ ցանկության

շոկոլադե շտրուդել

Շոկոլադե շտրուդել. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Ջուրը տաքացնել, դրա մեջ հալել 120 գ կարագ: Ձուն մի փոքր աղով հարել և ավելացնել ջրի մեջ: Լցնել խառնուրդը կակաոյի փոշու հետ խառնված ալյուրի մեջ: Խմորը հունցել, փաթաթել այն կպչուն թաղանթի մեջ և թողնել կես ժամ:

_Խմորը բաժանեք 2 մասի, յուրաքանչյուր մասը գրտնակել բարակ շերտով: Մաքրել տանձերը և կտրատել դրանք բարակ կտորներով:

_Յուրաքանչյուր խմորի շերտի վրա լցնել տանձի կտորների կեսը, ապա վրան լցնել չամիչ, դարչին, շագանակագույն շաքար և նուշի փաթիլներ:

_Խմորը լցնելուց հետո ոլորել ռուլետ, ծայրերը դեպի ներս փաթաթելով: Շտրուդելը դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Թխել դեսերտը 50 րոպե 200 աստիճանի տակ: Թխվելու ընթացքում երեք անգամ քսեք շտրուդելի վրա մնացած յուղը:

_Պատրաստ լինելուց հետո թող շտրուդելը որոշ ժամանակ սառչի: Մատուցելուց առաջ աղանդերը զարդարել շաքարի փոշով:

շոկոլադե շտրուդել

Շոկոլադե շտրուդելը պատրաստ է: Այս հմայիչ աղանդերը կատարյալ է ընտանեկան թեյախմության կամ հյուրերին առաջարկելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մածունով գաթա

Խնդրում ենք Գնահատեք