Չորացրած բալ. Ամառվա համը պահպանեք ձմռան համար:
Ես չոր մրգերի պաշարներս սկսում եմ լրացնել հուլիսի կեսերին: Ծիրանը չորացրնում եմ ամենաշատը: Ի վերջո, ես ձմռան շատ բաղադրատոմսերի եմ ավելացնում մի քիչ ծիրանի չիր, լինի դա դոնդող կամ կաթնաշոռով աղանդեր: Ես սալորաչիր քիչ եմ պատրաստում, բայց տնական չորացրած բալն իմ կարծիքով անհրաժեշտություն է:
Շուտով նախատեսում եմ չորանոց գնել: Ընկերուհիներս պարծենում են, որ սարքն օգտագործում են գրեթե ամեն օր: Քանի դեռ ես չունեմ, իմ վառարանն է աշխատում ամբողջ ուժով:
Դրա մեջ չորացրած բալը հիանալի է ստացվում: Հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է թխվածքների և թեյի նախուտեստների համար:
Չորացրած բալ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բալ 2.5 կգ
_Շաքար 1 կգ
Չորացրած բալ. Պատրաստման եղանակը
_Լվանալ հատապտուղները, պոչերը հեռացնել դրանցից:
_Ճիճուներից ազատվելու համար բալը ծածկել աղ արած ջրով:
_20 րոպե հետո քամել աղաջուրը և հատապտուղները մաքուր լվանալ:
_Այժմ բալի կորիզները հեռացնել: Ծածկել բալը շաքարով: Թողնել 4-5 ժամ զով տեղում:
_Դրանից հետո քամել բալից արտազատված հյութը, այն հասցնել եռման:
_Լցնել հատապտուղները օշարակի մեջ:
_Պարբերաբար խառնելով եփել դրանք թույլ կրակի վրա 10 րոպե:
_Այժմ կրկին քամել օշարակը: Այն կարելի է փակել ստերիլացված բանկայի մեջ:
_Պատրաստի օշարակն, ի դեպ, կարող է օգտագործվել անմիջապես, աղանդերների պատրաստման ժամանակ: Անձամբ ես դրանով թրջում եմ բիսկվիթի շերտերը:
_Բայց, հիմա անցնենք բալին: Չորացնելու համար ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, բալերը դասավորել դրա վրա մեկ շարքով:
_Հատապտուղները պետք չէ խիտ շարել:
_Դնել բալը 80 աստիճան տաքացրած ջեռոցում և 1.5 ժամ չորացնել թողնելով դուռը կիսաբաց:
_Որոշ ժամանակ անց ջերմաստիճանն իջեցնել 50 աստիճանի: Բալը չորացնել ևս 2,5 ժամ:
Պատրաստի հատապտուղները պետք է ստացվեն փափուկ և սեղմելուց հետո հյութ չթողնեն: Նման բալը հարմար է ապակե տարաների մեջ պահել զով տեղում, օրինակ՝ սառնարանում:
Պատրաստեք ամռանը՝ վայելեք ձմռանը:
Տեսանյութ
Ելակի մուրաբա