Չորացրած լոլիկ. Արևահամ ուտեստ իտալական խոհանոցից

Չորացրած լոլիկ ԱՂՑԱՆՆԵՐ

Չորացրած լոլիկ. Նույնիսկ սովորական տաք բուտերբրոդը պանրով և արևով չորացրած լոլիկը՝ արդեն խոհարարական արվեստի փոքրիկ գործ է:

Իտալական խոհանոցի երկրպագուները գիտեն, ինչպես ուտեստին  անմոռանալի համ պարգևեն: Ինչ համեղ է ստացվում պիցցան կամ աղցանը, եթե դրան ավելացնեք այս բաղադրիչը:

Հաճախ տնային տնտեսուհիները չեն ցանկանում տանը պատրաստել լոլիկի չիր, քանի որ դա շատ ժամանակ և ջանք է պահանջում: Այն բարդ է թվում և մեծ խոհարարական փորձ պահանջող: Բայց, ինչպես պարզվեց, ամեն ինչ ճիշտ հակառակն է: Մենք կպատմենք, թե ինչպես պատրաստել արևահամ լոլիկի չիրը միկրոալիքային վառարանում:

Չորացրած լոլիկ

Չորացրած լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 500 գ

_Ռեհան չորացրած 1 թեյի գդալ

_Սխտորի փոշի 1 թեյի գդալ

_Շաքարավազ 0.5 թեյի գդալ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Ձիթապտղի յուղ 100 մլ

Չորացրած լոլիկ

Չորացրած լոլիկ

Չորացրած լոլիկ. Պատրաստման եղանակը

_Լվանալ լոլիկը և չորացնել: Կտրել պտուղները խոշոր շերտերով.

_Լոլիկը տեղափոխել ափսեի մեջ, ցանել աղը և շաքարը, ցողել ձիթապտղի յուղով:

_Թիթեղը դնել միկրոալիքային վառարանում 8 րոպե՝ առավելագույն հզորությամբ:

_Արդյունքում ստացված հեղուկը քամել առանձին տարայի մեջ, ապա լոլիկը միկրոալիքային վառարանում պատրաստել ևս 7 րոպե:

_Թող լոլիկը սառչի և համեմել չոր ռեհանով և սխտորի փոշով:

_Լոլիկից ստացված հյութը խառնել մնացած ձիթապտղի յուղի հետ և լցնել չորացրած լոլիկի վրա:

Չորացրած լոլիկ

Տնային պայմաններում միկրոալիքային վառարանում լոլիկ պատրաստելու համար խորհուրդ է տրվում օգտագործել մսոտ և հյութալի պտուղներ:

Դուք սա կարող եք պատրաստել նույնիսկ ձմռանը: Չիրը պահվում է սառնարանում մինչև մեկ տարի: Ցանկության դեպքում փորձեք լոլիկը համեմել իտալական համեմունքներով, ինչպես խորհուրդ են տալիս իտալացի խոհարարները:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դեղձի չիր

Խնդրում ենք Գնահատեք