Պարզ աղցան ընթրիքի համար. Թարմ վարունգով և հավի մսով նրբությունը ձեզ հաճույք կպատճառի

Պարզ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Հարգելիներս, այսօր ուզում ենք ձեզ ընթրիքի համար ևս մեկ Պարզ աղցանի բաղադրատոմս ներկայացնել, որը կարող եք պահպանել ձեր բաղադրատոմսերի ցանկում: Ընթրիքի համար այս պարզ աղցանն իսկապես համեղ է և թեթև: Այն հեշտ է պատրաստվում, և միանգամից ուտվում: Ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է)

Պարզ աղցան

Պարզ աղցան ընթրիքի համար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս — 1 հատ

_Թարմ վարունգ — 1 հատ (միջին չափի)

_Պահածոյացված կանաչ ոլոռ — 100 գր

_Կանաչիներ — սամիթ, մաղադանոս

_Քաղցր պղպեղ — 1 / 2 հատ

_Մայոնեզ — 2 ճաշի գդալ

_Աղ ՝ ըստ ճաշակի

Ըստ ցանկության՝ մարինադ հավի կրծքամսի համար

_Սոյայի սոուս — 2 ճաշի գդալ

_Աղացած պղպեղ — 0.5 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ցանկության

_Իտալական համեմունքներ — 1 թեյի գդալ

_Բուսական յուղ — 1 ճաշի գդալ

Պարզ աղցան

Պարզ աղցան ընթրիքի համար. Պատրաստման եղանակը

_Դուք կարող եք պարզապես խաշել հավի կրծքամիսը, կամ կարող եք դա անել այսպես՝ փոփոխության համար կրծքամսին ավելացնել սոյայի սոուս, աղ, համեմունքներ, աղացած պղպեղ, բուսական յուղ:

_Մի քանի տեղից սուր դանակով ծակծկել կրծքամիսը: Թող առնվազն մեկ ժամ մարինացվի:

_Դրանից հետո յուրաքանչյուր կտորն առանձին փաթաթել փայլաթիթեղի մեջ: Թխել ջեռոցում 180 աստիճանով 30 րոպե:

_Պատրաստի կրծքամիսը և թարմ վարունգը կտրել շերտերով:

_Կտրատել մի փոքր բուլղարական պղպեղ և կանաչիներ:

_Այժմ ամեն ինչ խառնել աղցանի ամանի մեջ՝ հավի կրծքամիսը, վարունգը, պղպեղը, կանաչիները, կանաչ ոլոռը, և մի քանի ճաշի գդալ մայոնեզը:

Պարզ աղցան

Պարզ աղցանն ընթրիքի համար պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի մսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք