Ջեմով կարկանդակ. Թեյի հետ մատուցելու պարզ ու համեղ թխվածք

Ջեմով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ջեմով կարկանդակ թխելը միշտ չէ, որ շատ ժամանակ և աշխատանք է պահանջում: Դա ապացուցելու համար այսօր առաջարկում են ջեմով շատ պարզ կարկանդակի բաղադրատոմս: Մատչելի մթերքներ, քիչ ջանքեր ու ժամանակ և համեղ հաճույքը կհայտնվի ձեր սեղանին:

Մթերքները հեշտությամբ կարող եք գտնել ձեր խոհանոցում, իսկ լցոնման հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Ի վերջո, յուրաքանչյուր տնային տնտեսուհի իր մառանում կունենա մի բանկա մուրաբա կամ ջեմ: Բայց զգույշ եղեք, դուք կցանկանաք այս կարկանդակը կրկին ու կրկին թխել:

Ջեմով կարկանդակ

Ջեմով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրությունը

_ Ձու 3 հատ

_ Կաթ 200 մլ

_ Արևածաղկի ձեթ 90 մլ

_ Ցորենի ալյուր 400 գ

_ Շաքար 200 գ

_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

_ Աղ 0,5 թեյի գդալ

_ Ելակի ջեմ 1-1,5 բաժակ

Ջեմով կարկանդակ

Ջեմով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Հարել ձվերը՝ ավելացնելով մի փոքր աղ, մինչև դրանք փրփրեն: Շաքարավազը քիչ-քիչ ավելացնել:

_ Արևածաղկի ձեթը և կաթը խառնեք առանց կանգ առնելու, ապա ավելացնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը:

_ Հարել այնքան ժամանակ, որ խմորը հարթ ու առանց գնդիկների լինի:

_ Ծածկել ձևամանը յուղաթղթով և վրան քսել բուսական յուղ: Թեթև ցանել ալյուրով:

_ Լցնել խմորի կեսը և վրան տարածել միջուկը: Լցնել մնացած խմորը միջուկի վրա և հարթեցնել մակերեսը:

_ 15 րոպե դրեք կարկանդակը 180 աստիճան տաքացրած ջեռոցում, ապա ջերմաստիճանը իջեցրեք 160 աստիճանի և 40-45 րոպե թխեք աղանդերը:

Ջեմով կարկանդակ

Մի մոռացեք պատրաստի կարկանդակի վրա շաքարի փոշի շաղ տալ, նախքան սեղանին մատուցելը:

Բոլորին դուր կգա իր բույրով և թեթևությամբ: Մի մոռացեք կիսվել այս բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Տեսանյութ

Սալորով կարկանդակ

Խնդրում ենք Գնահատեք