Սինի Քյուֆթա մեր ավանդական ուտեստների շարքից համեղ և ճոխ հյուրասիրություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք մեր համեղ ավանդական ուտեստներից Սինի Քյուֆթա համեղ և ճոխ հյուրասիրություն քյուֆթա սիրողների համար։

Սինի Քյուֆթա համեղ և ճոխ հյուրասիրություն

 

Սինի Քյուֆթա Բաղադրիչներ

Արտաքին շերտի համար սինի-քյուֆթայի

_Տավարի անյուղ միս — 800 գր․

_Բլղուր մանր — 300 գր․

_Ձու — 1 հատ

_Տոմատի մածուկ — 3 թ․ գդ․

_Կարմիր քաղցր և կծու պղպեղ — 10 գր․ յուրաքանչյուրից

_Կարագ — 100 գր․

Միջուկ

_Յուղոտ տավարի միս — 1 կգ 200 գր․

_Սոխ — 2 խոշոր գլուխ

_Սև աղացած կծու պղպեղ — 10 գր․

_Քիմիոն — 10 գր․

Ինչպես պատրաստել Սինի Քյուֆթա

_Նախ մաքրենք 2 գլուխ սոխ և աղանք այն, կարելի է իհարկե մանր կտրատել

_Բայց ես միշտ ընտրում եմ խոհանոցում արագ և հեշտ տարբերակը

Սինի Քյուֆթա համեղ և ճոխ հյուրասիրություն

_Լցնենք սոխը տապակի մեջ

_Ավելացնենք վրան ձիթայուղ և դնենք միջին կրակի վրա սոխառած լինելու

_Իշլի քյուֆթա յի այդ թվում և սինի քյուֆթա յի կարևոր բաղադրիչը բլղուրն է

_Բլղուրը խոշորը չենք վերցնելու, սա կպահենք աղցանի համար

_Սինի Քյուֆթա յի  վրայի շերտի համար օգտագործելու ենք մանր բլղուրը

_300 գրամ է մեզ հարկավոր մեկուկես բաժակ

_Ես Մառանիկից եմ վերցնում միշտ, որպեսզի արդեն մաքրած և որակյալ բլղուր օգտագործեմ, ինձ միայն մնում է լվանալ այն մեկ ջուր և դնել կողքի

_Ջրի մեջ թրջած չեմ թողնում, հենց այսպես չոր էլ կլցնենք

Սինի Քյուֆթա համեղ և ճոխ հյուրասիրություն

_Համեմունքներից պետք է օգտագործենք կարմիր կծու և քաղցր պղպեղ, աղացած սև պղպեղ և քիմիոն

_Կեղևի համար կօգտագործենք կարմիր կծու և քաղցր պղպեղը, իսկ միջուկի համար՝ աղացած սև պղպեղն ու քիմիոնը

_Այժմ միսը

_Մեզ պետք է գալու մոտ մինչև մեկ կիլոգրամ անյուղ միս վրայի շերտի համար

_Եվ մեկ կիլոգրամից մի քիչ ավել յուղոտ միս միջուկի համար

_Երկուսն էլ առանձին-առանձին աղանք

Սինի Քյուֆթա համեղ և ճոխ հյուրասիրություն

_Մեր սոխառածն արդեն տապակվում է խառնենք պարբերաբար

_Մի թեթև կարամելանա սոխը բավական է, ես ինքս շատ չեմ սիրում սոխը տապակել

_Սոխը մի կողմ տանք և յուղոտ աղացած միսը արդեն դատարկենք տապակի մեջ

_Թող այսպես իրար կողք տապակվեն

_Այդ ընթացքում մենք կհասցնենք նախապատրաստել կեղևի շերտը

_Անյուղ աղացած միսը պետք է համեմենք

_Կարմիր աղացած պղպեղներ պետք է լցնենք

-Տուփի մեջ 25 գրամ է, մոտ կեսը, 10 գրամ մի քիչ էլ ավել լցնենք քաղցր պղպեղը, մեկ միջին գդալ

_Այ իսկ Մառանիկի կծու կարմիր պղպեղը լավ կծու է, դա հաշվի կառնեք օգտագործելուց, եթե փոքրիկներ ունեք տանը

_3 թեյի գդալ տոմատի մածուկ լցնենք, սա պարտադիր է քանի որ ուտեստը մի փոքր թթվայնություն պետք է ունենա

_2 պտղունց աղ լցնենք, մոտ մեկ թեյի գդալ

_Մի փոքր խառնենք և ավելացնենք բլղուրը

_Ընթացքում չենք մոռանում նաև միջուկը խառնել

Սինի Քյուֆթա համեղ և ճոխ հյուրասիրություն

_Ձեռքով լավ պետք է խառնենք, հունցենք մի լավ

_1 ձու էլ կոտրենք վրան, որպեսզի կեղևը չքանդվի

_Լավ խառնեցինք դնենք մի կողմ

_Մեր միջուկը արդեն եփվել է տապակվելու ընթացքում պետք է համեմենք

_Ինչպես արդեն նշեցի համեմելու ենք սև աղացած պղպեղով և պարտադիր քիմիոնով, սա յուրահատուկ համ է տալիս կոնկրետ այս ուտեստին

_Աղ էլ լցնենք մոտ մեկ թեյի գդալ

_Խառնենք մի լավ

_Երբ գույնն արդեն լրիվ բացվի տապակվող մսի և սկսի տակից կարմրել կեղևապատվել, այդ ժամանակ կրակից կվերցնենք

_Արդեն բոլոր բաղադրիչները պատրաստ են

_Առավել ճոխ և պատվաբեր է այս ուտեստը դարձնում մեկ բուռ ընկույզը, որը հենց այսպես հնարավորինս մատներով մանրացնելով կավելացնենք միջուկի մեջ և կսկենք հավաքել

_Հարկավոր է կլոր սինու նման տապակ վերցնել ապակյա եմ ես վերցրել, որի տրամագիծը 26 սմ է

_Տապակի մեծությունը արդեն որոշեք ըստ ձեր վերցրած մսի ծավալի և հյուրերի քանակի

_Ամեն դեպքում տակը ձեթոտենք

_Կեղևի շերտը տապակի տակ մեկ սանտիմետրանոց բարձրությամբ տարածենք մատներով

_Վրան լցնենք միջուկի զանգվածը

_Տարածենք կրկին

_Եվ վերևից էլ արդեն կեղևի շերտի մնացած մասով փակենք

_Ձեռքը անընդհատ ջրի մեջ թաթախենք, որպեսզի լավ կարողանանք ծածկել միատարր դարձնել

_Հարթ մակերես ստացանք

_Այժմ կտրատենք ցանկացած նախշով

_Դանակը անընդհատ սառը ջրի մեջ թաթախելով որպեսզի հնարավորինս կտրվածքները հարթ լինեն

_Ահա այսպիսի նախշ եմ ես անում

_Ավելի մեծ սինի տապակ վերցնելու դեպքում ավելի գեղեցիկ նախշեր կստանայինք

_Կարագը պարտադիր է ինձ համար այս ուտեստի դեպքում, կարելի է և հալեցնել որպես յուղ լցնել, բայց ես ընդամենը կարագի կտորներ այսպես կշարեմ վերևից ու վերջ ընթացքում լրիվ կհալվի և կտարածվի այն

_Ջեռոցն արդեն տաք է

_Ուղարկենք ջեռոց

_Եփելու ենք մոտ 20 րոպե

Սինի Քյուֆթա համեղ և ճոխ հյուրասիրություն

_Վարդագունեց՝ վերջ կհանենք

_Կհիանանք

_Տաք-տաք հենց այսպես կկտրատենք, տեսեք համեղ, բուրումնավետ հալվող ախորժելի ուտեստ ստացանք

_Մատուցելիս կարելի է կիտրոն կամ լոլիկ կտրատած շարել վրան և մատուցել՝ առավել թթվաշ դարձնելու համար այն։

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք