Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ. Ամենաամառային ու համեղ կերակուրը

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ. Ինչո՞ւ նախկինում չունեի այս բաղադրատոմսը:

Առողջարար ու մատչելի սնունդ 10 րոպեի ընթացքում:

Դդմիկը կարող է օգտագործվել տարբեր ուտեստների մեջ: Միևնույն ժամանակ, բոլորը շատ բնական և առողջարար են, այնպես որ մի՛ վատնեք ժամանակը, և քանի դեռ թարմ բանջարեղենի սեզոնն է, պատրաստեք պարզ և համեղ ուտելիքներ:

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_դդմիկ 2 հատ

_սմբուկ 1 հատ

_բուլղարական պղպեղ 2 հատ

_չորահացի փշրանքներ 0.5 բաժակ

_պարմեզան 0,5 բաժակ

_ուրց, ռեհան, աղ, սխտոր՝ ըստ ճաշակի

_բուսական յուղ

_լոլիկ 5 հատ

_մոցարելլա

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Կտրել դդմիկը և սմբուկը խոշոր կտորներով և լցնել դրանք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա: Դրանց վրա ավելացնել նաև քաղցր պղպեղ, շերտերով կտրված:

_Խառնել ամբողջ բանջարեղենը:

_Խառնել չորահացին աղ, համեմունքներ, ճզմած սխտոր:

Հուշում. Կարող եք ավելացնել ցանկացած համեմունքներ և անուշաբույր կանաչիներ:

_Չորահացի խառնուրդը շաղ տալ բանջարեղենի վրա և ցողել բուսական յուղով:

_40 րոպե թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում:

_Տրորել լոլիկը սուզվող բլենդերով:

_Բանջարեղենի վրա ցանել քերած պանիր, խառնել և լցնել լոլիկի հյութը:

_Եվս 20 րոպե թխել 180 աստիճանի տակ:

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկ

Մատուցել տաք ջեռեփուկը ցանկացած կողմնակի ուտեստով: Կարելի է նաև կծու սոուս լցնել՝ թթվասերով, սամիթով և թարմ, քերած վարունգով: Համեղ կլինի, եթե ցանեք տապակած քնջութի սերմեր: Կարող եք մոցարելլայի փոխարեն վերցնել ցանկացած կոշտ պանիր:

Սմբուկով և դդմիկով ջեռեփուկը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դդմիկով և սմբուկով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք