Վարունգով աղցան. Յուրահատուկ պահածո ձմռան համար

Վարունգով աղցան Պահածոներ

Վարունգով աղցան. Սա իսկապես յուրահատուկ վարունգի աղցան է ձմռան համար, գիտե՞ք ինչու: Քանի որ առաջինն են ուտում: Ձմռանը այս ախորժելի աղցանը կուտվի մեծ հաճույքով:

Ստացվում է համեղ, և շատ թարմ բույր ունի: Այս ախորժելի աղցանը լավն է նաև այն պատճառով, որ դրա մեջ կարող եք օգտագործել ցանկացած տեսակի վարունգ՝ կեռ, ոչ ստանդարտ չափերի:

Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարունգ — 1200 գր (3 հատ բանկա 0,5 լ)

_Սոխ — 200 գր

_Սամիթ — 1 փունջ

Յուրաքանչյուր 0,5 լիտր բանկայի համար

_Դափնու տերև — 1 հատ

_Պղպեղ — 2 հատ

_Սև պղպեղ — 5 հատ

_Աղ — 3/4 թեյի գդալ

_Շաքար — 0,5 թեյի գդալ

_Քացախ 9% — 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ — 1.5 ճաշի գդալ

Վարունգով աղցան

Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Վարունգները կտրել 0,5 սմ կտորների: Եթե վարունգը մեծ է, կարող եք մեջտեղից կիսել կամ քառորդ մասերի բաժանել:

_Կտրել սոխը կես օղակներով:

_Սամիթը մանր կտրատել:

_Խառնել վարունգը, սոխը և սամիթը:

_Լվանալ և մանրէազերծել բանկաները ձեզ հարմար եղանակով:

_Բանկաների հատակին դնել մի քանի պղպեղի հատիկ, դափնու տերև և հինգ սև պղպեղի հատիկներ:

_Այժմ վարունգը լցնել բանկաների մեջ, ոչ շատ խիտ, պարզապես լցնել դրանք առանց սեղմելու, որպեսզի չտրորվի վարունգը:

_Այժմ յուրաքանչյուր բանկայի մեջ ավելացնել 3/4 թեյի գդալ աղ, 0.5 թեյի գդալ շաքարավազ և 1 ճաշի գդալ 9% քացախ: Ավելացնել նաև 1,5 ճաշի գդալ բուսական յուղ:

_Բանկաները ծածկել կափարիչներով և թող մնա 10 րոպե:

_Կաթսայի հատակի փռել անձեռոցիկ և վրան դնել բանկաները, յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել եռացող ջուր, բայց ոչ մինչև վերջ. Ստերիլացման գործընթացում բանջարեղենը դեռ հյութ կարտազատի:

_Կաթսայի մեջ տաք ջուր լցնել մինչև բանկաների «ուսերը»: Կաթսայի ջուրը եռալուց հետո, 10 րոպե թողնել մանրէազերծվելու:

Վարունգով աղցան

Նշված ժամանակից հետո հանել բանկաները փակել կափարիչներով, շրջել գլխիվայր և ծածկած թողնել դրանք մինչև ամբողջովին սառչեն:

Վարունգով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր, թեթև աղցան

Խնդրում ենք Գնահատեք