Տժվժիկ. Հայկական խոհանոցի համեղ առողջ և հագեցնող ուտեստը ձեզ շատ հաճելի զգացումներ կպարգևի

Տժվժիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տժվժիկ. Այն պատրաստվում է շոգեխաշած ենթամթերքներով՝ լյարդ, սիրտ և փորոտիք: Այս բաղադրատոմսի առանձնահատկությունը այնպիսի համեմունքն է, ինչպիսին է կոճապղպեղը, այն կերակրատեսակին տալիս է նուրբ կծու համ:

Սովորաբար, տժվժիկը պատրաստվում է սալորաչրով, սնկով, կանաչիներով, բուլղարական պղպեղ և լոլիկ ավելացնելով: Այնուամենայնիվ, դասական բաղադրատոմսում օգտագործվում է միայն լոլիկ կամ տոմատի մածուկ:

Տժվժիկ

Տժվժիկ. Անհրաժեշտ բաղադիչներ 4 բաժնի համար

_ Հավի լյարդ 200 գր

_ Հավի սրտեր 200 գր

_Հավի քարաճիկ 200 գր

_ Սոխ 1 հատ

_ Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

_ Սխտոր 2 պճեղ

_ Կոճապղպեղ 5 գր

_Աղացած համեմի սերմ 1 գր

_ Աղ՝ ըստ ճաշակի

_ Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_ Կարագ 20 գր

_ Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_ Ջուր 100 մլ

Տժվժիկ

Տժվժիկ. Պատրաստման եղանակը

_ Սկզբում բաղադրիչները նախապատրաստենք: Բոլոր ենթամթերքները, եթե սառեցված են, հալեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի և մանրակրկիտ լվանալ, կտրել ավելորդ ճարպը և թաղանթները:

_ Հավի սրտերն ու քարաճիկները նախ պետք է եփվեն աղած ջրի մեջ, եփել 30 րոպե այն պահից, երբ ջուրը եռա՝ ցածր կրակի վրա:

_ Ջուրը քամել, մթերքը լցնել քամոցի վրա, թող փոքր-ինչ սառչի և կտրատել դրանք փոքր կտորներով:

_ Հավի լյարդը նախապես խաշելու կարիք չունի, այն եփելու համար ավելի քիչ ժամանակ է պահանջում: Պետք է միայն կտրել շերտերով կամ խորանարդներով, ինչպես ցանկանում եք:

_ Կլպել սոխը և կտրել խորանարդներով:

_ Հաստ հատակով տապակի մեջ լցնել բուսական յուղ, լավ տաքացնել: Սոխը լցնել, տապակել մինչև թափանցիկ դառնա, լցնել կտրատված լյարդը:

_ Խառնել, տապակել միասին միջին կրակի վրա մոտ 2-3 րոպե, լյարդը պետք է մի փոքր սպիտակի:

_ Տապակի մեջ ավելացնել խաշած սրտերն ու քարաճիկները, ավելացնել կարագի կտոր, տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի, Ճզմած սխտոր, քերած կոճապղպեղ և համեմի սերմ: Խառնել, տապակել միջին կրակի վրա մոտ 5 րոպե՝ մերթընդմերթ խառնելով բահիկով:

_Դրանից հետո մի փոքր ջուր լցնել, խառնել, ծածկել տապակը կափարիչով և 15 րոպե մարմանդ կրակի վրա եփել, որպեսզի սոուսը մի փոքր թանձրանա:

Տժվժիկ

Կարելի է մատուցել որպես ինքնուրույն ուտեստ կամ կողմնակի ուտեստով՝ կարտոֆիլի պյուրե, բրինձ, հնդկաձավար: Սոուսը ցանկացած կողմնակի ուտեստը կդարձնի հյութեղ և համեղ:

Տժվժիկը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք