Տնական հաց. Եթերային, փափուկ և անուշահամ է ստացվում

Տնական հաց ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անուշաբույր, փափուկ և համեղ Տնական հաց կարելի է պատրաստել տանը՝ նվազագույն մթերքներից: Հացը մի քանի օր թարմ է մնում, կտրելիս չի փշրվում:

Տնական հաց

Տնական հաց. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք ջուր 250 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Չոր խմորիչ 1 ճաշի գդալ

_Ալյուր 3 բաժակ

Տնական հաց. Եթերային, փափուկ և անուշահամ է ստացվում

Տնական հաց. Պատրաստման եղանակը

_Խմորիչը լուծել տաք ջրի մեջ, թողնել մնա, մինչև փրփուր հայտնվի:

_Մեջը լցնել մաղած ալյուրի մի մասը, աղը, խառնել:

_Մնացած ալյուրը մաս -մաս լցնել և խմորը լավ հունցել:

Հուշում. Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ավելի քիչ կամ շատ ալյուր: Պետք է խմորը փափուկ լինի, ոչ թե կպչուն:

_Ըստ ցանկության, խմորին կարող եք ավելացնել 2 բաժակ սովորական և մի բաժակ թեփով ալյուր:

_Ծածկել խմորը և թողնել տաք տեղում 1 ժամ:

_Խմորը հունցել ալյուր ցանած սեղանի վրա և բաժանել 4 մասի:

_Յուրաքանչյուր մասը գնդել, ծածկել և թողնել 10 րոպե:

_Յուրաքանչյուր գնդին բոքոնի ձև տալ և դնել դրանք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել սրբիչով և թողնել 40 րոպե:

_Պետք է կտրվածքներ անել յուրաքանչյուր բոքոնի վրա, ջուր քսել կամ հարած դեղնուց՝ կաթով խառնած և թխել 180 աստիճանով մոտ 30-40 րոպե, մինչև եփվի:

Տնական հաց

Հացերը եթերային են ու փափուկ, շատ համեղ, կատարյալ են սենդվիչների համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք