Տնական Մոցարելա պանիր ընդամենը 2 բաղադրիչով. Հաստատ չէիք գտնի նման բան որևէ խանութում

տնական մոցարելա ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական Մոցարելա պանիր ընդամենը 2 բաղադրիչով` 30 րոպեում: Ստացվում է ձգվող, համեղ պանիր:

Մոցարելա պանրի տնային պատրաստման եղանակը շատ պարզ է: Եվ գործընթացն ինքնին հետաքրքրաշարժ է, այնքան հետաքրքիր է պանիրը ձգելը: Մոցարելա պանրի համար ձեզ հարկավոր կլինի հում, չզտված կաթ, որը չի եռացվել: Տնական կաթն ամենալավն է:

տնական մոցարելա
Տնական Մոցարելա պանիր ընդամենը 2 բաղադրիչով. Անհրաժեշտ է վերցնել

_Տնական կաթ — 4 լ (չպաստերիզացված)

_Քացախ 9% — մոտ 8 ճաշի գդալ (հերթով ավելացնել մեկական ճաշի գդալ, գուցե հարկ լինի մի փոքր ավելին կամ պակաս: Քացախը կարելի է փոխարինել կիտրոնի հյութով)

տնական մոցարելա

տնական մոցարելա

Տնական Մոցարելա պանիր ընդամենը 2 բաղադրիչով. Պատրաստման եղանակը.

_Մոցարելլա պանիր պատրաստելու համար մեզ հարկավոր է թարմ, չզտված տնական կաթ: Այն պետք է տաքացնել մի մեծ կաթսայում մինչև շատ տաք վիճակի հասնի, բայց ոչ մի դեպքում կաթը չգերտաքացրեք: Եթե մատը կաթի մեջ մտցնեք, զգաք, որ այն շատ տաք է, բայց կարող եք մատը պահել կաթի մեջ ուրեմն հենց այդ ջերմությունն է բավարար:

_Հանել կաթը կրակից, անընդհատ խառնելով, ավելացնել 1 ճաշի գդալ քացախ: Այսպես պետք է շարունակել ավելացնել յուրաքանչյուր անգամ 1 ճաշի գդալ, մինչև պանիրը և թեթև դեղնավուն շիճուկը առանձնանան, և մի մոռացեք խառնել, առաջացած գնդիկները կարծես թե մեկտեղ հավաքելով:

_Քացախը կարող է փոխարինվել կիտրոնի հյութով: Կարևոր չէ, ընտրել եք կիտրոնի հյութ կամ քացախ, դրանք ավելացրեք յուրաքանչյուր անգամ 1 ճաշի գդալ, և հաշվի առեք, որ գուցե ձեզ հարկ լինի մի փոքր ավելին կամ ավելի քիչ:

_Առաջացած կաթնաշոռից քամել ավելորդ շիճուկը՝ անընդհատ տրորելով այն:

_Անջատված շիճուկը տաքացնել մինչև շատ տաք վիճակի հասնի: Տաք շիճուկի մեջ գցել պանրի գունդը և սկսում այն ձգել: Մոցարելան կդառնա ավելի համասեռ և շատ առաձգական: Այժմ պանիրը կարելի է մեկ մեծ, կամ մի քանի փոքր գնդիկների բաժանած պահել:

_Կայունացման համար մոցարելան սառցե ջրի մեջ ընկղմեք, և այն կարող է մատուցվել:

տնական մոցարելա

Տնական Մոցարելա պանիրը պատրաստ է, կարող եք մատուցել:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք