Տնական Մոցարելա. Պատրաստենք այս համեղ պանիրը բնական մթերքներով և առանց մեծ ջանքերի

տնական մոցարելա ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական Մոցարելան իր համով գրավում է, իսկ գեղեցիկ տեսքով աչք շոյում: Դուք կարծում եք, որ շատ դժվա՞ր է այն եփել: Շտապենք նկատել, որ ոչ: Պանիրը շատ համեղ է ստացվում: Իսկ տանը պատրաստելը շատ ավելի էժան է, քան խանութից գնելը: Ավելորդ է նշել, որ որակը կասկածի տեղիք չի տալիս::

տնական մոցարելա

Տնական Մոցարելա. Անհրաժեշտ բաղադրիչներ.

_կաթ — 4 լիտր (տնական)

_կիտրոնաթթու — 1,5 թեյի գդալ (լուծել 100 մլ ջրի մեջ)

_շիճուկի ֆերմենտ — 1/10 պիտակ (լուծել 50 մլ ջրի մեջ)

_ջերմաչափ

Աղաջրի համար

_շիճուկ — 1 լ

_աղ — 1 ճաշի գդալ

տնական մոցարելա

Տնական Մոցարելա. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ

_Կիտրոնաթթուն լուծել սառեցված եռացրած ջրի մեջ: 50 մլ ջրի մեջ լուծել ֆերմենտի 1/10 մասը:

_Այժմ տնական կաթին ավելացնել նոսրացված կիտրոնաթթու:

_Կաթը հասցնել 32-35 աստիճանի, շատ կարևոր է, որ կաթը շատ չտաքանա, ավելացնել ֆերմենտը: Խառնել և թողնել 15 րոպե:

_Ստացված զանգվածը կտրատել ու խառնել գդալով և դնել կրակին: Տաքացնել պանրի զանգվածը 45 աստիճանի:

_Այժմ պանրի զանգվածը լցնել քամոցի վրա` շիճուկը առանձնացնելու համար:

_Առանձնացված շիճուկը տաքացնել մինչև 80 աստիճան:

_Ձեռնոցներ հագեք, քանի որ զբաղվելու եք տաք պանրով:

_Պոկել մի կտոր պանիր և այն ցանցկեն գդալով ընկղմել տաք շիճուկի մեջ, հաշվել 5 վայրկյան, այնուհետև հանել պանիրը, նորից մտցնում շիճուկի մեջ և այսպես մի քանի անգամ կրկնում:

Պանրի կտորներին կարելի է ցանկացած ձև տալ:

Եթե ​​Ձեզ դուր է գալիս աղ դրած մոցարելլան և պատրաստվում եք այն երկար ժամանակ պահել, ապա պատրաստել աղաջուրը և լցնել մոցարելան բանկայի մեջ: Պահպանել սառնարանում:

տնական մոցարելա

Տնական մոցարելան պատրաստ է, այն կարելի է օգտագործել աղցանների մեջ, թխել պիցցա և պատրաստել տարբեր տեսակի նախուտեստներ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիցցա տան պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք