Տնական պիցցա ջեռոցում. Իսկական տղամարդու հաճույք

Տնական պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական պիցցա ջեռոցում թխեք և հաճույք պատճառեք տնեցիներին, սա տարբերվում է նախկինում փորձածներից:

Տղամարդիկ շատ են սիրում միս և հիմնականում մսային ուտեստներից են հագենում: Երշիկով պիցցան նրանց բոլորովին չի բավարարում: Ուստի ես ամուսնուս համար պիցցա եմ պատրաստում մսով և սոխով: Դուք էլ փորձեք, արդյունքից գոհ կմնաք:

Տնական պիցցա

Տնական պիցցա. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմոր

_ալյուր 600 գրամ

_ջուր 250 մլ

_խմորիչ 20 գր

_արևածաղկի ձեթ 15 մլ

_մի պտղունց աղ

_շաքար 1 թեյի գդալ

Լցոնի համար վերցնել

_տավարի միս, մոտ 300 գր

_սոխ 2 հատ

_ձու 3 հատ

_մի փունջ կանաչ սոխ

_կոշտ պանիր 200 գրամ

_մի երկու ճաշի գդալ կետչուպ

Տնական պիցցա

Տնական պիցցա. Պատրաստման եղանակը

_Վերցնել 100 մլ տաք ջուր, դրան խառնել շաքարավազը և խմորիչը: Թողնել 10-12 րոպե տաք տեղում:

_Դրանից հետո ավելացնել մնացած ջուրը, աղը, արևածաղկի ձեթն ու ալյուրը, խմորը հունցել:

_Լցոնի համար տավարի միսը եփել, մինչև լավ փափկի:

_Սոխը մանր կտրատել և տապակել յուղի մեջ, պատրաստվելուց մի քիչ առաջ ավելացնել միսը և մի փոքր եփել միասին: Ընդամենը մի քանի րոպե: (Արգանակը պահեք, հետագայում կարող եք պատրաստել նաև բորշչ):

_Եփել 2 ձու և մանրացնել: Լցոնման համար բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել կանաչ սոխ կամ կանաչիներ և հում ձու:

_Խմորը գրտնակել բարակ շերտով, վրան քսել կետչուպը, լցնել միջուկը և ցանել պանիր:

_Թխել պիցցան 15-20 րոպե 180 °C տաքացրած ջեռոցում:

Տնական պիցցա

Վերջ, պատրաստ է ամենահամեղ տնական պիցցան: Հաճույքով վայելեք այն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ պիցցայի բաղադրատոմս համեղ խմորով

Պարզ պիցցա առանց խմոր թխելու

Խնդրում ենք Գնահատեք