Տորթ Հարբած բալ. Լավագույն շոկոլադե տորթի բաղադրատոմս
Այս տորթի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք մեկը մյուսին գերազանցում են, մեկը պարզ է, մյուսը մի փոքր ավելի բարդ պատրաստման գործընթաց է պահանջում:
Ներկայացնում ենք համեղ շոկոլադե բիսկվիթով, բալի միջուկով և շոկոլադե գլազուրով շքեղագույն տորթի բաղադրատոմս:
Տորթ Հարբած բալ. Անհրաժեշտ բաղադրիչներ
Շոկոլադե խմորաշերտ
_ 300 գ ձու (6 հատ)
_ 40 գ դեղնուց (2 հատ)
_ 150 գ ալյուր (6 ճաշի գդալ՝ լիքը)
_ 150 գ շաքար (6 ճաշի գդալ՝ լիքը)
_ 30 գ կակաոյի փոշի (2 ճաշի գդալ՝ լիքը)
Բալի լցոն
_400 գ առանց կորիզի բալ (թարմ կամ սառեցված)
_100 գ խտացրած կաթ (3.5 ճաշի գդալ)
_100 գ կարագ (0,5 տուփ, յուղայնությունը 82% -ից ոչ պակաս)
_150 գ մուգ շոկոլադ
_100 մլ բալի լիկյոր (5 ճաշի գդալ)
Շոկոլադե գլազուր
_50 գ մեղր (1.5 ճաշի գդալ)
_200 գ շոկոլադ
_250 մլ սերուցք (1 բաժակ 250 մլ, յուղայնությունը 30% -ից ոչ պակաս)
_30 մլ բուսական յուղ (1.5 ճաշի գդալ)
_100 գ բոված ընկույզ
Տորթ Հարբած բալ. Պատրաստման եղանակը
_Միացնել ջեռոցը տաքանալու 165 C ջերմաստիճանի:
_Ձվերը, դեղնուցները և շաքարավազը ձեռքի խառնիչով կամ սննդային կոմբայնով հարել մինչև փրփրելը:
_Խառնել ալյուրն ու կակաոն: Հարած ձվի զանգվածին մաս առ մաս ավելացնել մաղելով: Զգուշորեն խառնել:
_22 սմ բացվող ձևամանի ներքևի մասը յուղաթղթով ծածկել, ձևամանի պատերին քսել կարագի բարակ շերտ:
_Խմորը լցնել կաղապարի մեջ: Դնել թխվելու 165 C տաքացրած ջեռոցում 30-35 րոպե: Փայտի չոփով ստուգել խմորի պատրաստ լինելը:
_Տորթի խմորը հանել ջեռոցից, թող սառչի 1 ժամ:
Պատրաստել բալի միջուկը
_Խառնել շոկոլադը, կարագը, խտացրած կաթն ու լիկյորը, դնել միկրոալիքային վառարանում` հալվելու և միատարր դառնալու համար:
_Ավելացնել բալը, խառնել:
Հավաքել տորթը
_Հանել խմորը կաղապարից, վրայից հանել յուղաթուղթը և կտրել վերին շերտը:
_Ձևամանի վրա փռել թարմ յուղաթուղթ, խմորի շերտը նորից դնել ձևամանի մեջ:
_Տորթի շերտից հանել փափուկ միջուկը թողնելով, որ կողմերը մնան, և հանված խմորը փշրեք:
_Ավելացնել փշրանքները բալի միջուկին, խառնել:
_Ստացված զանգվածը լցնել խմորի փորվածքի մեջ, հարթեցնել այն, ծածկել տորթը նախապես կտրված վերևի շերտով:
_Դնել սառնարանում առնվազն 5 ժամով:
Պատրաստել շոկոլադե գլազուրը
_Խառնել շոկոլադը, մեղրը, սերուցքն ու կարագը և դնել միկրոալիքային վառարանում, որպեսզի հալվեն:
_Հարել ընկղմվող բլենդերով: Ավելացնել ընկույզներ, խառնել:
_Տորթի տապակը հանել սառնարանից, վրան լցնել գլազուրը, կրկին տորթը դնել սառնարանում 15-20 րոպեով՝ կայունացնելու համար:
Տորթ Հարբած բալը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Շոկոլադե տորթ Պրահա