Պատրաստում ենք Արագ և Հեշտ ընթրիք մի քանի տարբերակով ընդամենը մեկ Հիմնական Բաղադրիչից

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ներկայացնելու եմ 3 Արագ և Հեշտ ընթրիք 1 Հիմնական Բաղադրիչից, առաջարկում եմ գոնե ընթրիքի համար երկար չկանգնել գազօջախի մոտ և այս տարբերակներով ունենալ հագեցնող, օգտակար և համեղ ուտեստ սեղանին։ Դե իսկ արդեն մեր ավանդական խաղարկություն էլ անպայման կունենանք։

Արագ և Հեշտ ընթրիք

Հեշտ և արագ ընթրիք Տարբերակ 1

  • Սոխ — 1 գլուխ
  • Սմբուկ — 2 հատ
  • Սխտոր — 1 գլուխ մատղաշ
  • Կանաչի խառը և կանաչ սոխ
  • Համմոս — Կանաչ Սնունդ բրենդից — 2 տուփ
  • Համեմունքներ, աղ, պղպեղ

Հեշտ և արագ ընթրիք Տարբերակ 2

  • Սև հացի շերտեր
  • Համմոս — Կանաչ Սնունդ բրենդից — 1 տուփ
  • Կարագ — 40 գր․
  • Ավոգադոյի շերտեր, նաև լոլիկ-վարունգի շերտեր

Հեշտ և արագ ընթրիք Տարբերակ 3

  • Հավի կրծքամիս — 200 գր․
  • Թթու վարունգ — 50 գր․
  • Ձիթայուղ
  • Համմոս — Կանաչ Սնունդ բրենդից — 1 տուփ
  • Թթվասեր — 50 գր․
  • Համեմունքներ, աղ, պղպեղ

Արագ և Հեշտ ընթրիք

Հեշտ և արագ ընթրիք պատրաստելու եղանակներ

Տարբերակ 1

  • 1 գլուխ սոխը հարկավոր է կտրատել խոշոր խորանարդիկներով, շատ մանր կարիք չկա
  • Այն լցնենք տապակի մեջ, վրան ավելացնենք բուսայուղ և դնենք գազօջախին տապակվելու
  • Այդ ընթացքում կկտրատենք սմբուկը նույն չափի խորանարդիկների, սոխի նման
  • Սմբուկը պետք է մասնակի կեղևահանել
  • Նաև մատղաշ սխտոր կկտրատենք, օրվա վերջ է այն այլևս խնդիր չի կարող առաջացնել
  • Մի կապ թարմ կանաչիներ ըստ ձեր նախասիրության, ես նաև կանաչ սոխ եմ վերցրել կտրատենք նախապատրաստենք
  • Սոխը արդեն ոսկեգույն դարձավ, վրան կավելացնենք նաև սմբուկը
  • Որպեսզի շուտ փափկի և ավելի արագ ստացվի մեր պատրաստման գործընթացը, տապակի կափարիչը փակ կպահենք սկզբում
  • Սխտորը կավելացնենք, կանաչիների մի մասը կհաջորդի

Արագ և Հեշտ ընթրիք

  • Մի լավ խառնենք և վերցնենք կրակից
  • Մեր ուտեստի հիմնական բաղադրիչը Համմոսն է, հրաշալի մի բացահայտում ինձ համար
  • Կանաչ Սնունդի Համմոսն եմ վերցրել, Սուպերմարկետների կաթնամթերքի բաժնում է լինում դրված սովորաբար
  • Պատրաստման ժամկետին պարտադիր ուշադիր կլինեք, որը տուփի վրա է գրված, եթե բաղադրությունը կարդաք կնկատեք, որ բացարձակապես կոնսերվանտ չի պարունակում, հենց դրանից է, որ սպառման ժամկետը 7 օր է
  • Մութաբբալ էլ եմ վերցրել, սա էլ սմբուկով են պատրաստում, Մութաբբալը հենց այդպես կուտենք
  • Իսկ Համմոսը մի փոքր կճոխացնենք
  • Լցնենք ափսեի մեջ, գդալով փոս անենք շրջանաձև և մեջն էլ լցնենք մեր սմբուկով խճողակը
  • Վրան կանաչիները շաղ տանք մեր կտրատած և կարմիր կծու չիլի պղպղեղ գեղեցկության և սուր համի համար
  • Ահա առաջարկում եմ այս ուտեստով լիարժեք ընթրիք ունենալ, սպիտակուցներով հարուստ սիսեռի հիմքով համմոսը դրա երաշխիքն է

Տարբերակ 2

  • Հաջորդ տարբերակի համար մեզ ընդամենը սև հացի շերտեր պետք կգան
  • Մեզ օգնության կգա կրկին մեր հիմնական ուտեստը Համմոսը
  • Երբ արագ պետք է մի բան ուտել և դուրս գալ, պարզապես սառնարանից կարող եք հանել համմոսը քսել, կարելի է և կարագի շերտով համադրել
  • Վրան ավելի հագեցնող ավոկադոն, կամ թեթև լոլիկ վարունգը լրիվ կլացնենք բանջարեղենի հատվածը
  • Ընդհանրապես Համմոսը իր հայրենիքում որպես ինքնաբավ ուտեստ վաղուց է ծառայում, մութթաբալն նույնպես, որոնք միշտ ռեստորաններում մատուցվում ենք ցանկացած պատվերի դեպքում

Տարբերակ 3

  • Հաջորդ համեղ տարբերակի համար մեզ հարկավոր է խաշած հավի կրծքամիս, որը կկտրատենք խոշոր խորանարդիկներով
  • Այն կհամալրենք թթու կոնրիշոններով, շեղակի կտրատված
  • Համեմենք աղ պղպեղով և ձիթայուղով
  • Այժմ պատրաստենք համեղ թացան
  • Մեկ գդալ թթվասերին կավելացնենք մեր համեղ Համմոսը, որը կրկին մեզ օգնության կհասնի, կհամեմենք ըստ ձեր նախասիրության

Արագ և Հեշտ ընթրիք

  • Ինչպես տեսնում եք սառնարանում այս հրաշք ուտեստը ունենալը որքան կարող է օգնել մեզ՝ ջեռոցի մոտ երկար կանգնելուց արդեն հոգնած կանանց
  • Գեղեցիկ մատուցարանի վրա կլցնենք մեր հիմնական հատվածը ուտեստի, վրան կավելացնենք թացանը մեր պատրաստած
  • Ձիթայուղն ու կանաչին էլ վրան շաղ կտանք զարդարելու համար, կարմիր չիլին էլ չի խանգարի
  • Վերջ, սպիտակուցների նման փունջը լրիվությամբ կհագեցնի մեր ողջ ընտանիքի քաղցը, հուսով եմ նաև ձեր ընտանիքին համապատասխան կլինի իմ այս առաջարկներից որևէ մեկը։

Պատրաստում ենք Արագ և Հեշտ ընթրիք Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

 

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք