Պատրաստում ենք Արագ և Հեշտ ընթրիք մի քանի տարբերակով ընդամենը մեկ Հիմնական Բաղադրիչից

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ներկայացնելու եմ 3 Արագ և Հեշտ ընթրիք 1 Հիմնական Բաղադրիչից, առաջարկում եմ գոնե ընթրիքի համար երկար չկանգնել գազօջախի մոտ և այս տարբերակներով ունենալ հագեցնող, օգտակար և համեղ ուտեստ սեղանին։ Դե իսկ արդեն մեր ավանդական խաղարկություն էլ անպայման կունենանք։

Արագ և Հեշտ ընթրիք

Արագ և Հեշտ ընթրիք Տարբերակ 1

_Սոխ — 1 գլուխ

_Սմբուկ — 2 հատ

_Սխտոր — 1 գլուխ մատղաշ

_Կանաչի խառը և կանաչ սոխ

_Համմոս — Կանաչ Սնունդ բրենդից — 2 տուփ

-Համեմունքներ, աղ, պղպեղ

Հեշտ և արագ ընթրիք Տարբերակ 2

_Սև հացի շերտեր

_Համմոս — Կանաչ Սնունդ բրենդից — 1 տուփ

_Կարագ — 40 գր․

_Ավոկադոյի շերտեր, նաև լոլիկ-վարունգի շերտեր

Հեշտ և արագ ընթրիք Տարբերակ 3

_Հավի կրծքամիս — 200 գր․

_Թթու վարունգ — 50 գր․

_Ձիթայուղ

_Համմոս — Կանաչ Սնունդ բրենդից — 1 տուփ

_Թթվասեր — 50 գր․

_Համեմունքներ, աղ, պղպեղ

Արագ և Հեշտ ընթրիք

Հեշտ և արագ ընթրիք պատրաստելու եղանակներ

Տարբերակ 1

_1 գլուխ սոխը հարկավոր է կտրատել խոշոր խորանարդիկներով, շատ մանր կարիք չկա

_Այն լցնենք տապակի մեջ, վրան ավելացնենք բուսայուղ և դնենք գազօջախին տապակվելու

_Այդ ընթացքում կկտրատենք սմբուկը նույն չափի խորանարդիկների, սոխի նման

_Սմբուկը պետք է մասնակի կեղևահանել

_Նաև մատղաշ սխտոր կկտրատենք, օրվա վերջ է այն այլևս խնդիր չի կարող առաջացնել

_Մի կապ թարմ կանաչիներ ըստ ձեր նախասիրության, ես նաև կանաչ սոխ եմ վերցրել կտրատենք նախապատրաստենք

_Սոխը արդեն ոսկեգույն դարձավ, վրան կավելացնենք նաև սմբուկը

_Որպեսզի շուտ փափկի և ավելի արագ ստացվի մեր պատրաստման գործընթացը, տապակի կափարիչը փակ կպահենք սկզբում

_Սխտորը կավելացնենք, կանաչիների մի մասը կհաջորդի

Արագ և Հեշտ ընթրիք

_Մի լավ խառնենք և վերցնենք կրակից

_Մեր ուտեստի հիմնական բաղադրիչը Համմոսն է, հրաշալի մի բացահայտում ինձ համար

_Կանաչ Սնունդի Համմոսն եմ վերցրել, Սուպերմարկետների կաթնամթերքի բաժնում է լինում դրված սովորաբար

_Պատրաստման ժամկետին պարտադիր ուշադիր կլինեք, որը տուփի վրա է գրված, եթե բաղադրությունը կարդաք կնկատեք, որ բացարձակապես կոնսերվանտ չի պարունակում, հենց դրանից է, որ սպառման ժամկետը 7 օր է

_Մութաբբալ էլ եմ վերցրել, սա էլ սմբուկով են պատրաստում, Մութաբբալը հենց այդպես կուտենք

_Իսկ Համմոսը մի փոքր կճոխացնենք

_Լցնենք ափսեի մեջ, գդալով փոս անենք շրջանաձև և մեջն էլ լցնենք մեր սմբուկով խճողակը

_Վրան կանաչիները շաղ տանք մեր կտրատած և կարմիր կծու չիլի պղպղեղ գեղեցկության և սուր համի համար

_Ահա առաջարկում եմ այս ուտեստով լիարժեք ընթրիք ունենալ, սպիտակուցներով հարուստ սիսեռի հիմքով համմոսը դրա երաշխիքն է

Տարբերակ 2

_Հաջորդ տարբերակի համար մեզ ընդամենը սև հացի շերտեր պետք կգան

_Մեզ օգնության կգա կրկին մեր հիմնական ուտեստը Համմոսը

_Երբ արագ պետք է մի բան ուտել և դուրս գալ, պարզապես սառնարանից կարող եք հանել համմոսը քսել, կարելի է և կարագի շերտով համադրել

_Վրան ավելի հագեցնող ավոկադոն, կամ թեթև լոլիկ վարունգը լրիվ կլացնենք բանջարեղենի հատվածը

_Ընդհանրապես Համմոսը իր հայրենիքում որպես ինքնաբավ ուտեստ վաղուց է ծառայում, մութթաբալն նույնպես, որոնք միշտ ռեստորաններում մատուցվում ենք ցանկացած պատվերի դեպքում

Տարբերակ 3

_Հաջորդ համեղ տարբերակի համար մեզ հարկավոր է խաշած հավի կրծքամիս, որը կկտրատենք խոշոր խորանարդիկներով

_Այն կհամալրենք թթու կոնրիշոններով, շեղակի կտրատված

_Համեմենք աղ պղպեղով և ձիթայուղով

_Այժմ պատրաստենք համեղ թացան

_Մեկ գդալ թթվասերին կավելացնենք մեր համեղ Համմոսը, որը կրկին մեզ օգնության կհասնի, կհամեմենք ըստ ձեր նախասիրության

Արագ և Հեշտ ընթրիք

_Ինչպես տեսնում եք սառնարանում այս հրաշք ուտեստը ունենալը որքան կարող է օգնել մեզ՝ ջեռոցի մոտ երկար կանգնելուց արդեն հոգնած կանանց

_Գեղեցիկ մատուցարանի վրա կլցնենք մեր հիմնական հատվածը ուտեստի, վրան կավելացնենք թացանը մեր պատրաստած

_Ձիթայուղն ու կանաչին էլ վրան շաղ կտանք զարդարելու համար, կարմիր չիլին էլ չի խանգարի

Վերջ, սպիտակուցների նման փունջը լրիվությամբ կհագեցնի մեր ողջ ընտանիքի քաղցը, հուսով եմ նաև ձեր ընտանիքին համապատասխան կլինի իմ այս առաջարկներից որևէ մեկը։

Պատրաստում ենք Արագ և Հեշտ ընթրիք Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք