Դդմիկի պահածո. Անչափ համեղ յուրատեսակ նախուտեստ

Դդմիկի պահածո Պահածոներ

Դդմիկի պահածո. Նախուտեստը ոչ միայն փխրուն է և թարմ, այլ նաև շատ բուրավետ: Այն նաև անչափ գեղեցիկ է, կարելի է մատուցել տոնական սեղանին, որպես մսով կերակուրների յուրօրինակ նախուտեստ:

Դդմիկի պահածո

Դդմիկի պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 5 հատ

_Գազար 2 հատ

1 բանկայի համար

_Կանաչիներ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ 5 հատ

_Պղպեղ 3 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Ջուր 1 լ

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքար 3 ճաշի գդալ

_Քացախ 9% 50 մլ

Մարինացված դդմիկ

Դդմիկի պահածո. Պատրաստման եղանակը

_Պետք է լվանալ դդմիկը և բարակ շերտերով կտրել բանջարեղենի կեղևազերծիչով:

_Կորեական գազարի խոշոր քերիչով քերել գազարը:

_Բանկաներն ու կափարիչները հարկավոր է լավ լվանալ:

_Յուրաքանչյուր բանկայի ներքևի մասում դնել կանաչիներ, համեմունքներ, սխտոր և մի քիչ գազար:

_Այժմ դդմիկի շերտերը ոլորել գլանափաթեթների նման և դրանք դնել բանկայի մեջ մինչև կեսը:

_Վրան դնել գազար, կանաչիներ և կրկին դդմիկի գլանափաթեթներ շարել:

_Ավելացնել կանաչիները վերևում:

_Մարինադի համար ջրին խառնել աղ և շաքար, եռացնել և եփել այնքան ժամանակ, մինչև բաղադրիչները լուծվեն:

_Երբ ամեն ինչ եռում է, լցնել քացախը, խառնել:

_Լցնել մարինադը բանկաների մեջ, ծածկել կափարիչներով, կաթսայի մեջ փռել սրբիչ և բանկաները շարել վրան:

_Լցնել տաք ջուրը մինչև բանկաների ուսերը:

_Կաթսայի մեջ ջուրը եռալուց հետո 15 րոպե ստերիլիզացնել:

_Ամուր փակել կափարիչները, բանկան շրջել գլխիվայր և թողնել, որ ամբողջովին սառչեն:

Դդմիկի պահածո

Դուք կարող եք պահածոն դնել պահարանում կամ նկուղում: Ռուլետները շատ համեղ, խրթխրթան և կծու են, դրանք լավ համադրվում են սառը նախուտեստների, պանրի և այլ ուտեստների հետ:

Դդմիկի պահածոն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մալականի թթու

Խնդրում ենք Գնահատեք