Բլինչիկ․ Պատրաստում ենք Շատ Համեղ Ավանդական Նրբաբլիթներ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք բլինչիկ՝ նրբաբլիթներ աղացած տավարի մսով։ Ստացվում են շատ համեղ, խրխրթան կեղևով, հյութեղ միջուկով տոնական սեղանի իսկական զարդարանք։

Առանց այս բլինչիկների հատկապես հայկական Ամանորյա սեղանը անհնար է պատկերացնել, իսկ այս բաղադրատոմսին ու պատրաստմանը հետևելով, կտեսնեք թե ինչ պարզ է և հեշտ ձեր շատ սիրելի բլինչիկների պատրաստումը։

Բլինչիկ

Ավանդական Նրբաբլիթներ Բաղադրիչները

Միջուկ

_Տավարի փափկամիս — 1 կգ․

_Սոխ — 3 գլուխ

_Համեմ — 1 կապ

_Խմելի սունելի — 1 թ․ գդ․

_Չիլի կծու պղպեղ — 0,5 թ․ գդալ

Խմոր

_Ձու — 6 հատ

_Սոդա — 2 թ․գդ․

_Շաքարավազ — 2 թ․ գդ․

_Ձիթայուղ ենք լցնում — 3 ճաշի գդալ

_Ալյուր — 450-500 գր․ մոտ 2,5 բաժակ

_Կաթ — 2 լիտր

Բլինչիկ

 Բլինչիկ Պատրաստման եղանակը

_Մեկ կիլոգրամ տավարի թարմ փափկամիսը լավ լվանում ենք հոսող ջրի տակ, միաժամանակ նաև 3 մեծ գլուխ սոխ ենք լվանում և մսաղացով պետք է աղանք, ես երկու անգամ եմ անցկացնում մսաղացով

_Մինչ կաղանք կտրտատենք նաև մեկ փունջ թարմ համեմ, ամբողջը լցնելու ենք

_Սոխը աղում ենք մեկ անգամ և առաջինը դա լցնում կաթսայի մեջ, վրան առատորեն ձիթայուղ լցնում ենք լցնում և տապակում ենք մինչև մի փոքր վարդագույն դառնա

_Վրան ավելացնում ենք աղացած փափկամիսը և շարունակում տապակել

_2 թեյի գդալ աղ ենք լցնում այսքան մսին, սև պղպեղ ենք ավելացնում

_Համեմունքներից հնարավոր է զարմանաք, բայց ես պարտադիր լցնում եմ խմելի-սունելի մեկ թեյի գդալ, նաև կես թեյի գդալ կծու չիլի պղպեղ աղացած, այսքան մսին լրիվ բավարար է, իսկ համը աննկարագրելի համեղ է և միաժամանակ սուր

_Խառնելով տապակում ենք մոտ 15 րոպե

_Արդեն կարելի է ավելացնել մեր կտրատած կանաչին, երկու րոպե էլ

խառնելով տապակել և անջատել, եթե առաջին անգամ եք պատրաստելու նման խճողակ, ապա միայն գույնով չեք կարողանա կողմնորոշվել եփվել է թե ոչ, մի փոքր համտեսեք, միաժամանակ աղի չափն էլ կհասկանաք

_Մեր միսը արդեն պատրաստ է, կդնենք կողքի և կանցնենք խմորի պատրաստմանը

_6 ձուն կոտրում ենք տարայի մեջ

_Հնարավոր է այս չափաբաժինը ձեզ համար շատ թվա, ընդամենը կիսում եք և նույն արդյունքն եք ունենում

_Ես այս բաղադրատոմսով արդեն տարիներ եմ պատրաստում, այն շատ համեղ է ստացվում, սպիտակ, նուրբ, հենց առաջին անգամից

_Ձվի վրա ավելացնում ենք 1 թեյի գդալ սոդա

_Այնուհետև 2 թեյի գդալ շաքարավազ, թվում է խմորն աղի է, ինչ շաքարավազ, բայց այն պարտադիր է դրանից խմորի համը ավելի հաճելի է դառնում

_1 թեյի գդալ աղ ենք ավելացնում

_3 ճաշի գդալ ձիթայուղ ենք լցնում և հարում ենք

_Սրանից հետո ավելացնում ենք ալյուրը, մոտ 450 գրամ․ սկզբում կխառնենք հիմնական բաղադրիչները ալյուրի հետ, վերջում նոր կավելացնենք կաթը, որպեսզի գնդիկներ չգոյանան և այն մաղով լրացուցիչ քամելու կարիք չլինի

_ՄԻ փոքր ալյուրը խառնենք և լցնենք սենյակային ջերմաստիճանի կաթ 2 լիտր ենք վերցնելու, ես սովորական խանութի կաթ եմ վերցնում, իհարկե ավելի համեղ կստացվի տնական կովի չզտված կաթով պատրաստելիս

_Սկզբում մեկ լիտրը կլցնենք կխառնենք, հետո երկրորդ լիտրը, որպեսզի լավ լուծվի ալյուրային մասսան

_Կան տանտիկիններ, որոնք նաև գոլ ջուր են ավելացնում, ես այդպես չեմ վարվում, ամբողջությամբ կաթի հիմքով նրբաբլիթները հատկապես սպիտակ և ծակոտկեն են լինում

_Խմորը լավ հարելուց հետո, ես այն թողնում եմ մոտ 20-30 րոպե հանգստանա, մի փոքր այդ ընթացքում կնստի այն, մի փոքր կթանձրանա, անմիջապես անել իհարկե կարելի է, բայց այս անգամ փորձեք մի փոքր թողնել խմորին հանգստանա

_Վերցնում եմ 22 սմ տրամագիծ ունեցող չայրվող ծածկույթով թավա, վրան մի փոքր ձիթայուղ լցնենք, վրձինով տարածենք, թեպետ դրա կարիքը առանձնապես չկա, քանի որ արդեն խմորի մեջ բավական չափով ձիթայուղ ունենք, ինչպես նաև ժամանակակից կաթսաներն ու թավաները լրիվ գերազանցում են մեր խոհանոցային պահանջները

_Առաջին նրբաբլիթը պատրաստելու համար թողնենք թավան լավ տաքանա, որ առաջինը կուտ չգնա, ինչպես Պարույր Սևակը կասեր

Բլինչիկ

_Այն մի փոքր շատ լցվեց, յուրաքանչյուր հաջորդը կստացվի ավելի բարակ և հաջող

_Լցնելուց հետո մոտ 1 րոպե թողնում ենք և երբ արդեն եզրերից մի փոքր առանձնացել են թավայի կողքերում, ահա այսպիսի բամբուկե ձողիկի օգնությամբ առանձնացնում ենք հասկանում կարողանալու ենք արագ շրջել թե ոչ, և ահա այսպես արագ շուռ ենք տալի

_Մյուս կողմից պետք է շատ քիչ տապակել, որպեսզի սպիտակ և հարթ մնա

_Հանում ենք և շարում փայտե տախտակի վրա, ընդ որում հարկավոր է սկբում թողնել մի քանի րոպե հովանան, հետո նոր շարել իրար վրա, անմիջապես իրար վրա շարելու դեպքում, հնարավոր է հետո կպնեն իրար և առանձնացնելու խնդիր կառաջանա

_Ես կվերջացնեմ խմորների պատրաստումը և կսկսենք պատրաստել մեր նրբաբլիթները

_Բացի դասական տարբերակից՝ տավարի փափկամսով միջուկից, նրբաբլիթների համար կարելի է պատրաստել նաև նույն սկզբունքով հավի կրծքամսով կամ սնկով  խճողակ, այդպես է համեղ՝ նաև տարբերվող

_Իսկ Ֆրանսիական մշակույթից մեզ հասավ նաև այս նրբալիթի շերտերը քաղցրով մատուցելու սկզբունքը, հնարավոր է մեր տեսանյութերից մեկում էլ մենք պատրաստենք

_Նշված չափաբաժնով խմորից ինձ մոտ ստացվեց 68 շերտ, եթե ավելի բարակ անեի, երևի թե ավելի շատ էլ հնարավոր կլիներ ստանալ

_Նրբաբլիթները հարկավոր է փռել քիչ տապակված կողմը դեպի ներքև, այսինքն խճողակը լցնելու ենք լավ տապակված առաջին շերտի վրա

_Կողքերից վրա ենք բերում և գլանակձև ոլորում

_Ես սիրում եմ բարակ երկարավուն գեղեցիկ նրբաբլիթներ, կան տնային տնտեսուհիներ, որոնք սիրում են հաստ և կարճ տարբերակը, դրանից իհարկե համը չի փոխվում, բայց էսթետիկորեն նախընտրելի է այսպիսի բարակ նրբաբլիթներ պատրաստել

_Լցոնվող խճողակի քանակն էլ է ըստ նախասիրության, բայց մեկ ճաշի գդալը կարծում եմ լրիվ բավական է

Բլինչիկ

_Բնական է, որ մեկ երկու օրում այսքան նրբաբլիթները հնարավոր չէ ուտել, եթե ցնականում եք որոշ ժամանակ պահել նրբաբլիթները, կարող եք սննդային թաղանթով փաթաթված սառցախցիկում մոտ 3 ամիս պահել, բարձր ջերմաստիճանում կտրուկ սառեցման պայմաններում այն իր համը չի փոխում

_Ընդ որում, եթե արդեն մթերքը սառցախցիկում սառել է, արդեն մեկ օր կամ մեկ ամիս թողնելը նույն հաշիվն ունի, միևնույն է նույն բաղադրության սառցաբյուրեղներ կունենան

_Այժմ տապակենք մեր արդեն փաթաթած նրբաբլիթները, հիանալու համար իրենց տեսքով

_Ձիթայուղ ենք լցնում տապակի մեջ, մի փոքր տաքանալուց հետո շարում ենք նրբաբլիթները թավայի մեջ

_Ձիթայուղ ենք լցնում տապակի մեջ, մի փոքր տաքանալուց հետո շարում ենք նրբաբլիթները թավայի մեջ

_Եթե սառցախցիկից պետք է հանեք տապակելու համար, կարող եք սառը տապակը դնել մարմանդ կրակի վրա, անմիջապես սառցախցիկից հանեք նրբաբլիթները և շարեք տապակի մեջ, ծածկեք կափարիչը, այդպես մարմանդ կրակի վրա մոտ 5 րոպեից կհալվի ներսի սառույցը, երբ լրիվությամբ փափկի, կուժեղացնեք կրակը և կտապակեք բոլոր կողմերից

_Սա այն դեպքերի համար է, երբ հյուրեր պետք է ընդունեք և նախապես ժամանակ չունեք սառցախցիկից հանելու և հալեցնելու համար

_Երկու կողմից տապակեցինք, վերջ 5 րոպեն լրիվ բավական է ոսկեգույն գեղեցիկ կեղև կապելու համար

_Կարող ենք արդեն հանել տապակից և մատուցել հենց այսպիսի հարթակով, որը վերջերս շատ նորաձև է օգտագործել մեկ նշանակության իրը տարբեր մեթոդներով

_Նշեմ նաև, որ մեր ալիքում տարբեր խաղարկություններ են իրականացվելու, եթե դեռ բաժանորդագրված չեք, ապա արագ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ձեր խաղարկությունն ու մրցանակը

Այսպիսին էր մեր նրբաբլիթների պատրաստման տարբերակը, դուք էլ այպես պատրաստեք, համտեսեք, վայելեք կամ զարդարեք ձեր տոնական սեղանները հենց այս նրբաբլիթներով

Բլինչիկ․ Պատրաստում ենք Շատ Համեղ Ավանդական Նրբաբլիթներ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք