Տորթ Տղամարդու Իդեալ․ Ամենահամեղ և հաջող բաղադրատոմսը

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր թխելու ենք Տորթ Տղամարդու Իդեալ․ ամենահամեղ և հաջող բաղադրատոմսը կներկայացնեմ հենց հիմա։ Այս տարբերակով միշտ ստացվում է բարձր, քաղցր, փափուկ, համեղ, նուրբ։ Մի խոսքով արժե թխել։

տորթ տղամարդու իդեալ

Տորթ Տղամարդու Իդեալ Բաղադրիչներ

Տորթ Տղամարդու Իդեալ խմոր

  • Ձու — 6 հատ
  • Շաքարավազ — 2 բաժակ
  • Մեղր — 4 հալված գդալ
  • Կարագ — 100 գր․
  • Սոդա — 1,5 թ․ գդ․
  • Ալյուր — 350 գր․ ալյուր
  • Ընկույզ — 1 բժ․

Տորթ Տղամարդու Իդեալ Կրեմ

  • Խտացրած կաթ- 1 բակա եփած տարբերակով + 1 բանկա սովորական
  • Կարագ — 300 գր․

Կարող եք ցանկության դեպքում նաև կոնյակ ավելացնել թե խմորի մեջ, և թե կրեմի։

Տորթ Տղամարդու իդեալ Քայլ առ քայլ

  • Սկսենք խմորից
  • 6 ձու կոտրենք
  • Շաքարավազ պետք է ավելացնենք երկու բաժակ 400 գրամ
  • Խառնենք մի փոքր
  • 100 գրամ կարագ դնենք այս զանգվածի մեջ
  • Այն պետք է գոլորշու վրա եփվենք
  • Բոլոր բաղադրիչները երբ որ հալվեն, մի փոքր փրփրեն կավելացնենք 2 լիքը ճաշի գդալ մեղր, եթե ձեր մեղրը հալված է ուրեմն 3-4 գդալ լցրեք
  • Պետք է հիշենք, որ մեղրը չի կարելի ջերմամշակման ենթարկել, դրանից նա ոչ միայն ամբողջությամբ կորցնում է օգտակար բաղադրիչները, այլ նաև սկսում է թույներ արտադրել

տորթ տղամարդու իդեալ

  • Կավելացնենք մեկուկես նոսր թեյի գդալ սոդա
  • Շարունակենք խառնել
  • Չենք թողնում եռա, այդ դեպքում և խմորի շերտերը մուգ կստացվեն, մեղրն էլ կքայքայվի
  • Մի փոքր փրփրեց վերցնում ենք կրակից
  • 2 ճաշի գդալ համեղ կոնյակ լցնենք, այս բաղադրիչը չանտեսեք, հաստատ համի մեջ տարբերություն է տալիս
  • Ալյուր պետք է մաղելով լցնենք
  • Օգտագործելու ենք ընդհանուր հաշվով 350 գրամ ալյուր
  • Մեկ բաժակ ընկույզը մի փոքր մանրացրած վիճակում կավելացնենք խմորին
  • Շատ մանրացված վիճակում չեմ սիրում ընկույզը, ամեն դեպքում հաճելի է ուտելու ընթացքում զգալ ընկույզը խմորի մեջ
  • 3 շերտ ենք թխելու
  • Խմորը մոտավոր երեք մասի բաժանենք
  • Ջեռոցի տապակի յուղաթղթի վրա հերթով կթխենք շերտերը
  • Ջեռոցի ջերմաստիճանի 180 աստիճանում  մոտ 15-20 րոպեն բավարար է շերտերը թխվելու համար
  • Արդեն համակարգիչը կընտրի ձեզանից մեկ հաջողակին, որը մեր կողմից կստանա նվեր
  • Շերտերը հերթով թխելուց հետո ժամանակն է կրեմին անցնելու
  • 300 գրամ կարագը պետք է հարիչով հարենք

տորթ տղամարդու իդեալ

  • Շատ հաճախ եք հարցնում ինչից է կրեմը փսորում
  • Լավ կրեմ ստանալու համար հարկավոր է նախ լավ կարագ օգտագործել, յուղայնությունը 82%-ից ոչ ցածր, կարագը պետք է լինի փափուկ սենյակային ջերմաստիճանի, ընդ-որում կրեմի յուրաքանչյուր բաղադրիչ պետք է լինի նույն ջերմաստիճանի․ շատ երկար հարելու դեպքում էր կարագի ջուրն ու յուղը առանձնանում է, բնական է կրեմը չի հաջողի
  • Հուսով եմ այս պարզ խորհուրդներս կօգնեն ձեզ համեղ կրեմ ստանալու
  • 2 բանկա խտացրած կաթ պետք է լցնենք
  • Տղամարդու իդեալ տորթ ի մեջ շատերը 2 բանկան էլ եփած են լցնում, բայց ես խորհուրդ եմ տալիս մեկ բանկան եփած լցնել, երկրորդ բանկան սովորական խտացրած կաթ
  • Հավատացեք այդպես շատ ավելի համեղ է ստացվում
  • Ահա այսպիսի նուրբ գույնով կրեմ ստացվեց
  • Խմորներն էլ արդեն սառել են
  • Ժամանակն է տորթը հավաքելու
  • Խմորի առաջին շերտին հաջորդում է առատ կրեմի շերտը, նույնը երկրորդ և երրորդ շերտին
  • Կարելի է նաև կրեմի վրա ընկույզ շաղ տալ
  • Վրայի շերտի վրա նույնպես կրեմի շերտ պետք է քսենք
  • Դե արդեն զարդարանքն էլ ըստ ցանկության և ճաշակի՝ ընկույզով, քերած իրիս կոնֆետով, կակաոյի շերտով, կամ կարելի է խմորի եզրերից հանած փշրանքներով զարդարել
  • Ցանկալի է սառնարանում 2-4 ժամ թողնել կրեմը լավ քաշի իր մեջ, նոր միայն կտրենք
  • Տեսեք ինչ գայթակղիչ և համեղ տեսք ունի Տղամարդու այս իդեալը

Դե ինչ բարի ախորժակ։

Տորթ Տղամարդու Իդեալ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք