Թարմ վարունգով աղցան. Դյուրամարս նախուտեստ ընթրիքի համար

Թարմ վարունգով աղցան Պահածոներ

Թարմ վարունգով աղցան. Դյուրամարս նախուտեստ ընթրիքի համար

Վարունգով ամենապարզ աղցանը, որն իրականում ստացվում է շատ թարմ: Վարունգի բույրն այնպիսին է, կարծես հենց նոր է հանվել բանջարանոցից:

Թարմ վարունգով աղցան

Թարմ վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Վարունգ 1,5 կգ
  • Սխտոր և սոխ՝ յուրաքանչյուրը 130 գ
  • Աղ 50 գ
  • Շաքար 125 գ
  • Քացախ 9% 70 մլ

Խրթխրթան թթու վարունգ

Թարմ վարունգով աղցան. Պատրաստման եղանակը

  1. Աղցանին կարելի է ավելացնել ձեր նախընտրած կանաչիները, այն երբեք ավելորդ չի լինի:
  2. Բայց, եթե դուք չեք ցանկանում երկար ժամանակ ծախսել պատրաստման համար, ապա պետք է անել ճիշտ ըստ բաղադրատոմսի՝ առանց մանրուքների:
  3. Լվանալ վարունգը և կտրել կտորներով, սոխը՝ բարակ կիսաօղակներով կամ օղակներով՝ եթե սոխը փոքր է:
  4. Կտրել սխտորը շերտերով կամ քերել խոշոր քերիչով:
  5. Վարունգը խառնել սխտորի, սոխի, աղի և շաքարի, քացախի հետ, ամեն ինչ լավ խառնել:
  6. Այժմ աղցանով տարան ծածկել կափարիչով և դնել սառնարանը՝ գիշերը մարինացնելու համար:
  7. Հիմա աղցանը դասավորել բանկաների մեջ և լցնել աղցանից առաջացած հյութը, ամուր փակել կափարիչները:
  8. Նման աղցանը պետք է պահել զով տեղում՝ սառնարանում կամ նկուղում:

Թարմ վարունգով աղցան

Պահածոն լավ համադրվում է կարտոֆիլի պյուրեի, ձկնեղենի և մսով ուտեստների հետ: Մատուցելիս կարելի է վրան ցանել չզտված բուսական յուղ, կտրատել թարմ սոխ կամ սամիթ:

Թարմ վարունգով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թեթև աղցան կանաչ լոլիկով

Խնդրում ենք Գնահատեք