Լոլիկի մարինադ. Հաճելի համ ունեցող գունեղ պահածո

Լոլիկի մարինադ Պահածոներ

Լոլիկի մարինադ. Հաճելի համ ունեցող գունեղ պահածո

Լոլիկի այս մարինադի համի գաղտնիքը սալորի և ռեհանի շնորհիվ է. Այս կանաչիի և հյութալի սալորների շնորհիվ ստանում ենք անուշաբույր լոլիկ` յուրօրինակ համով, պարզապես իդեալական խորտիկ: Դուք կարող եք ուտել սալորն ուղղակի բանկայից որպես խորտիկ կամ փորձել դրանցով միս տապակել, այսպես միսը ստանում է յուրահատուկ համ:

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

մեկ հատ լիտրանոց բանկայի համար

  • Լոլիկ
  • Սալոր 6 հատ
  • Ռեհան  2 ճյուղ
  • Սխտոր 2 պճեղ
  • Պղպեղի հատիկներ 6 հատ
  • Պղպեղ 2 հատ
  • Հատիկ մանանեխ 0.5 թեյի գդալ

Մարինադ պատրաստելու համար ձեզ հարկավոր է

  • Ջուր 1200 մլ
  • Աղ 2 ճաշի գալ
  • Շաքար 140 գ
  • Քացախ 9% 50 մլ

Լոլիկով նախուտեստ

Լոլիկի մարինադ. Պատրաստման եղանակը

  1. Պետք է լավ լվանալ լոլիկները, սալորը և կանաչին:
  2. Նախապես ստերիլացնել բանկաները, եռացնել կափարիչները:
  3. Բանկայի ներքևի մասում դնել սխտոր, երկու տեսակի պղպեղ, մանանեխ, ռեհանի տերևներ` կանաչ կամ մանուշակագույն:
  4. Լոլիկները ծակել ատամի չոփիկով և սերտորեն դնել բանկայի մեջ՝ հերթագայելով սալորով և ռեհանի տերևներով:
  5. Լցնել եռացող ջուր և ծածկել կափարիչներով, թողնել 25 րոպե:
  6. Ջուրը քամել, եռացնել և նորից լցնել բանկաների մեջ, թողնել 25 րոպե:
  7. Քամել և խառնել մարինադի բոլոր բաղադրիչների հետ, բացառությամբ քացախի: Եռացնել, եփել 2 րոպե, լցնել քացախը և եփել 1 րոպե:
  8. Մարինադը լցնել բանկաների մեջ, փակել կափարիչները, շրջել և փաթաթել: Թողնել այդպես, մինչև ամբողջովին սառչի:

Լոլիկի մարինադ

Լոլիկները պետք է պահել նկուղում կամ պահարանում:Դուք կարող եք մատուցել անուշաբույր և կծու լոլիկը մսային ուտեստներով, դրանք հատկապես լավ են խորովածի և ջեռոցում թխած մսի հետ:

Լոլիկի մարինադը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք