Խրթխրթան վարունգներ կիտրոնաթթվով. Ձմեռվա համար նուրբ, բուրավետ, ախորժելի մարինադ

խրթխրթան վարունգներ Պահածոներ

Խրթխրթան վարունգները կիտրոնաթթվով պատրաստվում են բացարձակապես առանց քացախ օգտագործելու: Այդ պատճառով դրանք ստացվում են շատ համեղ ու քնքուշ:

Դուք կարող եք դրանք պահել նույնիսկ սենյակային ջերմաստիճանում, առանց վախենալու, որ կփչանան: Միթե սա հրաշք չէ:

 խրթխրթան վարունգներ

Խրթխրթան վարունգներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

3 լիտր բանկայի համար

_Վարունգ

_Կիտրոնաթթու 2 թեյի գդալ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Պղպեղի սև հատիկներ 2-3 հատ

_Բալի տերև 2 հատ

_Կծու պղպեղ 1-2 հատ

_Սխտոր 2-3 պճեղ

_Դափնու տերեւ 2 հատ

_Ծովաբողկի տերև 1-2 հատ

_Նեխուր 1-2 ցողուն

_Սամիթի սերմեր կամ թարմ սամիթ:

 խրթխրթան վարունգներ

Խրթխրթան վարունգներ. Պատրաստման եղանակը

_Առաջին հերթին պետք է ուշադիր լվանալ բանկաները և ստերիլիզացնել դրանք: Այնուհետև բանկայի տակ դնել բալի տերևներ, դափնու տերևներ, կտրատած սխտոր, մի քիչ կծու պղպեղ, ծովաբողկի տերևներ, նեխուր, սամիթի սերմեր:

_Հիմա լցնել բանկաների մեջ վարունգը: Այնուհետև ավելացնել սև պղպեղի հատիկներ: Լցնել եռման ջուրը մինչև բանկայի պռունկը, ծածկել ստերիլիզացված կափարիչներով, և թողնել 20-30 րոպե:

_Ջուրը նորից ետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, շաքար, մանրակրկիտ խառնել: Կաթսայի հեղուկը հասցնել եռման: Մինչ ջուրը եռում է, կիտրոնաթթուն ավելացնել բանկաների մեջ:

_Լցնել եռացրած մարինադը ուղղակի վարունգի վրա, ծածկել կափարիչներով և անմիջապես փակել: Շրջել բանկաները գլխիվայր, փաթաթել ծածկոցով, մինչև ամբողջովին սառչեն:

խրթխրթան վարունգներ

Վարունգները աներևակայելի համեղ են, մաքուր, թափանցիկ մարինադով: Ձմռանը նրանք կուրախացնեն ձեզ և ձեր սիրելիներին:

Խրթխրթան վարունգներ կիտրոնաթթվով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք