Կաղամբով և լոլիկով պահածո. Անփոխարինելի է ձմռանը:
Երբ ես պահածո եմ փակում, բոլորին ներգրավում եմ: Ամուսինս օգնում է կտրատելիս, երեխաները լվանում են բանջարեղեններն ու մրգերը, իսկ ես ամեն ինչ դնում եմ բանկաների մեջ: Ես անընդհատ ինչ-որ նոր բան եմ փորձում, բայց կան նաև ժամանակով փորձված բաղադրատոմսեր: Ինչպես, օրինակ, տատիկի բաղադրատոմսով լոլիկը՝ կաղամբով: Այս համը ես հիշում եմ մանկուց և դեռ սիրում եմ:
Ձմեռային երեկոների համար տատիկս կարտոֆիլ էր տապակում և դրա հետ բացում մի բանկա կաղամբով հյութալի թթու լոլիկ: Մենք արագորեն զբաղեցնում էինք մեր տեղերը և ախորժակով ուտում, լռությունը խախտում էր միայն կաղամբի թեթևակի ճռճռոց: Եվ, իհարկե, բոլորը հավելաբաժին էին խնդրում: Մեր սեղանի շուրջ այժմ նույնն է: Ինչն ինձ ստիպում է ամեն տարի ավելի ու ավելի շատ փակել:
Ներկայացված բաղադրիչները բավարար են մեկ երեք լիտրանոց բանկայի համար:
Կաղամբով և լոլիկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 1.5 կգ
_Սպիտակ կաղամբ 1 հատ
_Շաքար 2 ճաշի գդալ
_Աղ 1 ճաշի գդալ
_Քացախ 100 մլ
_Դափնու տերև՝ ըստ ճաշակի
_ Համեմունքներ` ըստ ճաշակի
Կաղամբով և լոլիկով պահածո. Պատրաստման եղանակը
_Կաղամբը մանրացնել, լվանալ լոլիկը և մի քանի րոպե թողնել, որ ջուրը քամվի:
_Ստերիլիզացված բանկայի հատակին տեղադրել կաղամբի շերտ, 2 դափնու տերև և մի քանի պղպեղի հատիկ:
_Այնուհետև ավելացել լոլիկի շերտ: Այսպես շարել բանջարեղենը` բանկան ամբողջությամբ լցնելու համար:
_Լցնել եռացրած ջուրը բանջարեղենի վրա և թողնել 15 րոպե: Այնուհետև ջուրը կաթսայի մեջ քամել, ավելացնել աղ, շաքար և եռացնել:
_Հեղուկը նորից լցնել բանկայի մեջ, ավելացնել քացախը և անմիջապես փակել ստերիլ կափարիչներով:
_Շրջել բանկան, ծածկել տաք կտորով և թողնել ամբողջովին սառչի:
Այսքանը. լոլիկի եւ կաղամբի թթուն պատրաստ է: Վստահ եմ, որ ձեզ դուր կգա: Լոլիկը կարող է առանձին մատուցվել, իսկ կաղամբը`աղցանների մեջ օգտագործվել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մալականի թթու