Ճակնդեղով թթու կաղամբ. Հենց հաջորդ օրը դուք կարող եք վայելել դրա անիրական համը

Ճակնդեղով թթու կաղամբ Պահածոներ

Ճակնդեղով թթու կաղամբի բաղադրատոմսն իսկական գտածո է: Արդյունքը համեղ, խրթխրթան կաղամբ է՝ հիանալի գույնով և անմոռանալի բույրով և համով: Լավագույն խորտիկը, որի մասին կարող եք մտածել:

Ընտանեկան խնջույքի համար ավելի հարմար նախուտեստ չկա, հատկապես ձմռանը:

Ճակնդեղով թթու կաղամբ

Ճակնդեղով թթու կաղամբ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաղամբ 2,5 կգ

_Ճակնդեղ 1 հատ

_Սխտոր 4-5 պճեղ

Մարինադ

_1 լիտր ջուր

_Շաքարավազ 5 ճաշի գդալ

_Աղ 2 ճաշի գդալ

_Պղպեղ ոլոռ 8-10 հատ

_Դափնու տերև 1 հատ

_Քացախ 9% 100 գ

Ճակնդեղով թթու կաղամբ

Ճակնդեղով թթու կաղամբ. Ինչպես պատրաստել

_Նախ, կաղամբը կտրատել խոշոր կտորներով: Դրանից հետո խոշոր կտորներով կտրատել հում ճակնդեղը:

_Այժմ վերցրեք խոր և մեծ տարա, որի մեջ պետք է կաղամբը մարինացնել: Դրա մեջ շարել բանջարեղենը շերտերով, հերթագայելով կաղամբը և ճակնդեղը, կտրատած սխտորը լցնել մոտավորապես մեջտեղի շերտում, իսկ հետո ամանը շարունակել լցնել կաղամբով և բազուկով:

_Հաջորդը, պետք է պատրաստել մարինադ: Դրա համար ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, աղ, շաքարավազ ավելացնում, գցում դափնու տերևն ու հատիկով պղպեղը: Մանրակրկիտ խառնեք ամեն ինչ, կրակի վրա դնել և եռացնել:

_Եռալուց հետո սպասել 1 րոպե և անմիջապես հանել կրակից: Դրա վրա լցնել քացախը, և պատրաստված մարինադը լցնել կաղամբի վրա:

_Կաղամբը թողնել, որ սառչի սենյակային ջերմաստիճանում, հենց որ բանջերեղենը սառչի, ծածկել կափարիչով և դնել սառնարանում 10-15 ժամ:

Ճակնդեղով թթու կաղամբ

Թթու կաղամբը պատրաստ է: Կաղամբը ստացվում է հաճելի վարդագույն երանգով, նուրբ համով և հիանալի բույրով:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Բրոկոլիով թթու

Խնդրում ենք Գնահատեք