Այս սմբուկով խավիարը տարբերվում է սովորական պատրաստման բաղադրատոմսից, բայց այս կերպ կարելի է պատրաստել նաև դդմիկով՝ այն նույնիսկ ավելի լավ է, ավելի բուրավետ և օրիգինալ:
Սա պարզապես կատարյալ նախուտեստ է նախաճաշի և ընթրիքի համար:

Սմբուկով խավիար. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 1,5 կգ
_Լոլիկ 1,5 կգ
_Քաղցր պղպեղ 1 կգ
_Սոխ 700 գր
_Սխտոր 1 գլուխ
_Բուսական յուղ 250 մլ
_Պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 2 թեյի գդալ

Սմբուկով խավիար. Պատրաստման եղանակը
_Սմբուկները, սոխը, լոլիկները, քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով կամ պատահական կերպով՝ ըստ ցանկության։
_Թավայի մեջ լցնել բուսական յուղը և տապակել սոխը, մինչև կիսով չափ եփվի, տևում է մոտ 10 րոպե։
_Ավելացնել լոլիկը, խառնել և եփել 5 րոպե։
_Ավելացնել քաղցր պղպեղ, խառնել և ավելացնել սմբուկը, խառնել։
_Մի փոքր աղ անել, որպեսզի հյութը սկսի դուրս գալ։
_Բանջարեղենի եռալուց հետո եփել՝ թույլ կրակի վրա։
_Ավելացնել սխտորը, խառնել, ծածկել, թուլացնել կրակը և եփել 40 րոպե՝ երբեմն խառնելով:
_Ավելացնել շաքարավազը, պղպեղը և տարբեր համեմունքները, կանաչիները՝ ըստ ճաշակի և մնացած աղը։
_Եփել առանց ծածկելու մոտ 15 րոպե։
_Համտեսել և անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ:
_Խավիարը լցնել մաքուր ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչները:
_Բանկաները շրջել, փաթաթած թողնել, մինչև սառչեն։
_Պահել նկուղում կամ մառանում:

Սմբուկով խավիարը լավն է, քանի որ կարող եք ավելացնել ձեր ուզած համեմունքները և հարմարեցնել դրա նուրբ կծվության աստիճանը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շատ համեղ սմբուկով ուտեստ







