Տավարի բուժենինա՝ անչափ համեղ սառը ուտեստ

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք Տավարի միս՝ անչափ համեղ սառը նախուտեստ։ Խորհուրդ կտամ միանգամից միսը շատ վերցնել, քանի որ այս ուտեստը շատ արագ է սպառվում։

Ես այլևս երշիկ չեմ գնում, այս ուտեստը այդ առումով շատ հարցեր է լուծում։ Անգամ ոչ յուղային չոր տավարի միսը այս բաղադրատոմսով հրաշալի փափուկ հալվող բուժինինայի է վերածվում։

Տավարի բուժենինա

Տավարի բուժենինա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Միս (տավարի միս, խոզ կամ հավ) — 1 կգ

_Ջուր — 1 լիտր

_Աղ — 3 ճ․գդ․

_Շաքարավազ — 1 ճաշի գդալ

_Սխտոր — 1 գլուխ

_Դափնու տերևներ

_Սև հատիկավոր պղպեղ

Տավարի բուժենինա. Պատրաստման եղանակը

_Մեզ անհրաժեշտ է տավարի փափկամիս՝ առանց ոսկորի մոտ 1 — 1․5 կիլոգրամանոց

_Հոսողի ջրի տակ լավ լվանում ենք, ավելորդ ջլերն ու յուղերը հեռացնում

Տավարի բուժենինա

_Գազօջախի վրա կաթսայի մեջ եռացրած ջուր ենք լցնում, աղ ենք անում, շաքարավազն ենք լցնում և սպասում ենք մինչև եռա

_Հենց սկսեց եռալ ավելացնում ենք դափնու տերևներ

_Եռացող ջրի մեջ ավելացնում ենք նաև սխտորի ատամիկներ՝ հենց այդպես կեղևով, նախապես հարկավոր է լավ լվանալ

_Այնուհետև հատիկավոր սև պղպեղներ

_Վերջում տավարի փափկամիսը հենց այդպես ամբողջությամբ դնում ենք ջրի մեջ, այս ու այն կողմ անելով հնարավորինս տեղավորում, այնպես որ միսը գրեթե ամբողջությամբ ծածկվի

_Փակում ենք կափարիչը և մարմանդ կրակի վրա թողնում հետևյալ տրամաբանությամբ՝ մեկ կիլոգրամ միսը մեկ ժամ պետք է եփվի

_Եփվելու ընթացքում կափարիչը չենք բացելու, առաջացող մսաջրի փրփուրները չենք հեռացնելու, այդպես փակ պետք է շարունակի եփել

Տավարի բուժենինա

_Երբ կլրանա նախատեսված ժամանակը անջատում ենք գազօջախը, համոզվում որ միսը տեղում է և կրկին փակում ենք կափարիչը

_Կաթսան պետք է պարուրենք տաք ծածկոցով  6-12 ժամ պետք է թողնենք՝ որքան տաք փաթաթած լինենք՝ այնքան լավ

_Երբ բացում ենք արդեն ծածկոցը, պետք է հանենք մսակտորը մսաջրից դնենք ապակյա տարայի մեջ և ևս 2 ժամ դնենք սառնարանում, որպեսզի լավ սառի

_Հանում ենք արդեն սառնարանից և կտրատում

_Աննկարագրելի, փափուկ, հյութեղ, համեղ տավարի այս փափկամիսը՝ բուժինինան, երկար չի մնա ձեր սառնարանում, իհարկե, բայց հրաշալի լուծում է երշիկի փոխարինման համար, հրաշալի սառը նախուտեստ է։

_Արժի սառնարանում ունենալ նման համեղ՝ սպիտակուցների և երկաթի հզոր պաշար՝ պատրաստված այս հեշտ բաղադրատոմսով։

Տավարի բուժենինա Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք