Տնական Մայոնեզ Աղցանների համար․ Պարզ և արագ

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք տնական մայոնեզ ձեր աղցանների համար, պարզ և արագ։ Աղցանները տնական համով ու հոտով լրացնելու ևս մեկ հնարավորություն։ Մի զլացեք, ինքներդ փաստացի մի քանի րոպեում պատրաստեք այս սոուսը պարզ բաղադրիչներից։ Բոլորիս սառնարանում էլ կգտնվեն։

Տնական Մայոնեզ Աղցանների համար․ Պարզ և արագ

Տնական մայոնեզ Բաղադրիչներ

_Ձու —  1 հատ

_Մանանեխ — 1 թ․գդ․

_Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ

_Ձեթ — 5 թ․ գդ․

Տնական մայոնեզ Պատրաստման եղանակը

_Վերցնում ենք մեկ ձու բաժանում դեղնուցը սպիտակուցից, ձուն պետք է սառը լինի և թարմ

_Վերցնում ենք 1 թեյի գդալ մանանեխ, նշեմ որ մայոնեզի համը ուղղակիորեն կախված է բաղադրիչներից, որքան հաջող և համեղ լինեն ձեր վերցրած բաղադրիչները, այնքան համեղ մայոնեզ կստանաք

_Թարմ կիտրոն ենք ճզմում մեջը, եթե չունեք կարող եք այն փոխարինել կիտրոնի աղով

Տնական Մայոնեզ Աղցանների համար․ Պարզ և արագ

_Ես ներկայացնում եմ մայոնեզ պատրաստելու դասական տարբերակը, կան լրացուցիչ տարբեր հավելումներով, սխտոր, վասաբի, կանաչիներ, այս տարբերակով կստանաք համեղ պարզ մայոնեզ, եթե ցանկանում եք ավելի պինդ մայոնեզ ունենալ, կարող եք սպիտակուցն էլ հետը անել, փրփրանման պինդ մայոնեզ կստանք

_Այժմ պետք է լավ հարեք, ընդ որում իմ սիրելի բաժանորդներից են խնդրել, որ փորձեմ պատրաստել նման հարիչով, ինձ համար որևէ  տարբերություն չկա, նույնը բլենդերով կարելի է ստանալ, նույնն էլ ձեռքի հարիչով

_Այս հարիչի մեկ ոտիկը կօգտագործենք, լավ խփում ենք, մեկ նրբություն․ ձիթայուղը հարկավոր է ավելացնել առանց դադարեցնելու հարելը բարակ շիթով, մոտավորապես 5 թեյի գդալ

_Արագությունը հարիչի հնարավորինս բարձր

_Ձեզնից ընդամենը 3-4 րոպե կխլի այս գործընթացը

_Ավելորդ եմ համարում նշելը, որ հարկավոր է պատրաստել անմիջապես օգտագործելուց առաջ, քանի-որ հում ձուն երկար պահել չի կարելի, իսկ աղցաններին մայոնեզ ավելացնում ենք անմիջապես ուտելուց կամ հյուրասիրելուց առաջ

Վերջ, տնական մայոնեզը պատրաստ է, մնաց աղցանը

Տնական Մայոնեզ Աղցանների համար․ Պարզ և արագ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք